ՄԻՆՍԿՈՒՄ ՑՈՒՅՑԵՐ ԵՆ ԼՈՒԿԱՇԵՆԿՈՅԻ ԴԵՄ

0

Բազմահազարանոց ցույց է տեղի ունենում այժմ Բելառուսի մայրաքաղաքաղ Մինսկում երկրի նախագահ Լուկաշենկոյի հրաժարականի պահանջով: Ցուցարարները հավաքվել են ոչ թե պետական, այլ ազգային սպիտակ-կարմիր դրոշներով եւ ելույթները հնչում են բելառուսերեն: Առայժմ չկա բավարար տեկեկատվություն կատարվողի մասին ավելի հստակ պատկերացում կազմելու համար, թերեւս պետք է հիշել վերջին օրերին Մոսկվայի եւ Մինսկի միջեւ կտրուկ սրված հարաբերությունները եւ Կրեմլի անթաքույց ցանկությունը փոխարինել 1994 թվականից Բելառուսի անփոփոխ նախագահ Լուկաշենկոյին: Առաջիկա ժամերը ցույց կտան՝ արդյոք բողոքը ուղորդվում է Պուծինի գործակալներուվ երկիրն էլ ավելի ամուր վերահսկելու համար, թե սա զուգադիպություն է եւ երկրի դեմոկրատական ուժերը փորձում են օգտվել ստեղծված իրավիճակից ազգային օրակարգ թելադրելու նպատակով:

To support this site financially please use this account: 1570012863660101, Ameriabank, Yerevan, SWIFT ARMIAM22, Tigran Khzmalyan. The intermediary SWIFT is Deutsche Bank, Americas, New York, BKTRUS33

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply