ՄկՔԵՅՆԸ ԳԱՂՏՆԻ ՀԱՆԴԻՊԵՑ ՔՐԴԵՐԻՆ ԿՈԲԱՆԻՈՒՄ

0

ԱՄՆ Կոնգրեսի սպառազինությունների հանձնաժողովի նախագահ Ջոն ՄկՔեյնը չհայտարարված այցելություն կատարեց սիրիական Կոբանի քաղաք, հանդիպելով այնտեղ քրդական հրամանատարությանը: Այդ հանդիպումը նախորդել էր նրա պաշտոնական այցը Անկարա, որտեղ քուրդ ապստամբներին համարում են Թուրքիայի գլխավոր թշնամի, սակայն Էրդողանը չի բարձրաձայնել իր դժգոհությունը այս կապակցությամբ: Քրդական դիմադրությունը հանդիսանում է ԱՄՆ-ի հիմնական դաշնակիցը, ստանալով ամերիկացիներից զենք, զինամթերք եւ համակարգելով ռազմական գորշողությունները Սիրիայում Պենտագոնի հետ: Նախագահ Թրամփի առաջին շփումները Էրդողանի հետ հարցականի տակ էին դրել ԱՄՆ-ի դիրքորոշումը քրդերի նկատմամբ, սակայն ազդեցիկ ՄկՔեյնի գաղտնի այցը փաստորեն հակակշռում է այդ միտումը, վերահաստատելով ԱՄՆ-ի աջակցությունը քրդական դիմադրությանը: Սա Վաշինգտոնում տիրող խառնաշփոթի եւ ներքին պայքարի եւս մի օրինակ է:

Հանուն խոսքի ազատության մեր կայքին աջակցելու համար/To support this site financially please use this account: 1570012863660101, Ameriabank, Yerevan, SWIFT ARMIAM22, Tigran Khzmalyan. The intermediary SWIFT is Deutsche Bank, Americas, New York, BKTRUS33

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply