ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԼՈԼԻԿԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

0
Հավաստի տվյալներով Ռուսաստանը պատրաստվում է կտրուկ կրճատել ավիաչվերթները դեպի Թուրքիա: Պաշտոնական մեկնաբանություններ դեռեւս չկան, սակայն կարելի է ենթադրել, որ Պուծինն այսպիսով փորձում է վրեժխնդիր լինել Էրդողանի հերթական քաղաքական շրջադարձի պատճառով՝ թրքական նախագահը կրկին խաբեց ռուս իր գործընկերոջը եւ դիվանագիտական սիրախաղերից հետո ՛՛նենգորեն՛՛ միացավ ԱՄՆ-ի դիրքորոշմանը սիրիական ճգնաժամում:
Ավիաչվերթների կրճատման իմաստը՝ ամռան արձակուրթների նախօրեին թրքական տնտեսությանը վնաս պատճառելու ցանկությունն է, ռուս զբոսաշրջիկների հոսքը կրճատելու շնորհիվ: Նախանցյալ տարի Պուծինը կրճատել էր թրքական լոլիկների ներմուծումը Ռուսաստան: Դրանից առավել արդյունավետ պատժամիջոցներ Անկարայի նկատմամբ Կրեմլը փաստորեն չունի, քանի որ քրդական ապստամբներին Պուծինն արդեն մի քանի անգամ խաբել ու ՛՛գցել՛՛ էր թրքերի հետ գործարքների ընթացքում եւ նրանք այլեւս չեն հավատում մոսկովյան գայթակղություններին: Քրդերին իրականում օգնում են միայն ԱՄՆ-ը, որի շնորհիվ Իրաքում եւ Սիրիայում արդեն ստեղծվել են քրդական ազգային պետության նախապայմանները:
Այդպես որ Թուրքիայում ռսական դեսպանի եւ խփված ինքնաթիռի օդաչուի սպանությունների դիմաց Ռուսաստանը սահմանափակվում է ՛՛նատաշաների՛՛ արտահանման եւ լոլիկների ներմուծման կրճատումով: Անգամ Սերժ Սարգսյանի խայտառակ խաղը Թուրքիայի հետ գոնե ՛՛ֆուտբոլային դիվանագիտության՛՛ անուն ստացավ: Պուծինի վրեժը մնալու է ՛՛լոլիկային դիվանագիտություն՛՛ անվան տակ: Ուրիշ լծակներ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի դեմ Մոսկվան չունի:
Մեր տեղական ՛՛վայրենասերները՛՛ կարող են չբորբոքվել՝ Արարատը հայերին Պուծինը չի տալու: Աճեցրեք տեղական լոլիկները:
Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply