ՌՈՒՍՈ ՏՈՒՐԻՍՏՈ, ՕԲԼԻԿՈ ՄՈՌԱԼԵ…

0

Ինչպես եւ կանխատեսվում էր, ռուս-թրքական կարճատեւ ամպրոպից ու կայծակներից հետո վերահաստատվում է արեւաշատ ու բարեկամական մթնոլորտ երկու ռազմավարական գործընկերների՝ Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ: 1920 թվականին աննախադեպ վերելք ապրած Լենինի ու Աթաթյուրքի սիրավեպը, ինչը բերեց առ այսօր սուրբ սրբոցի պես պահպանվող 1921 թվի մարտի 16-ի Մոսկովյան պայմանագրին, որի համաձայն Հայաստանը բռնաբարվում, խաչվում ու մասնատվում էր երկու այդ մարդակերների միջեւ, երկրորդ երիտասարդություն ստացավ ռուսական եւ օսմանյան կայսրությունները ՛՛վերստեղծող՛՛ Պուծինի ու Էրդողանի օրոք: Այլ հարց է, թե որքանով են հաջողվել այդ երկու հետբյուզանդական վիշապների վերակենդանացման հավակնոտ նախագծերը: Անկեղ ասած, դրանք երկուսն էլ տապալվել են եւ երկու նախագահներն էլ այսօր աշխարհի ամենանվաստացած ու մեկուսացված քաղաքական գործիչների շարքում են, թաղոլով իրենց պետությունները սեփական այլատյացության, կաշառակերության եւ մեծամտության ավերակների տակ: Ինչեւե, անգամ քաղաքացիական պատերազմի շեմին եւ տնտեսական ճքնաժամի մեջ խորտակված, Ռուսաստանն ու Թուրքիան ձգտում են մերձեցման, քանի որ նրանք ե՛ւ պատմական, ե՛ւ քաղաքակրթական, ե՛ւ տնտեսական առումներով լրացնոմ եւ արտացոլում են միմյանց:
Կործանված ինքնաթիռի պատմությունն արդեն մոռացվում է եւ միակ աբնն, ինչ ուզում է Պուծինն Էրդողանից՝ փոխհատուցումն է: Այսինքն, փողը: Այսպես ժամանակկին Նիկոլայ Ա արքան բավարարվեց խոշոր ադամանադի տեսքով կաշառքով, համաձայնվելով դրանով փոխարինե ու այդպես մոռանալ Թեհրանում հոշոտված իր դեսպան Գրիբոեդովին: Իսկ սովորական օդաչու կայսերական դեսպան էլ չէ, այնպես որ Պուծինը արագ կհաշտվի եւ կրկին կընկերանա Էրդողանի հետ, ինչի մասին նա արդեն հայտարարել էր, այն էլ հենց Թուրքիայի պատմական թշնամի եւ զոհ ուղղափառ Հունաստանում, ելնելով Կրեմլին հատուկ նրբազգացությունից:
Ինչու՞ հանկարծ այսպիսի շտապողություն: Բանն այն է, որ սկսվում է ամառը, տուրիստական ուղեգրերի երկար սպասված շրջանը, իսկ ռուսական Ղրիմը երկու տարի անց ապացուցեց իր բացարձակ անպիտանիությունը այս եւ վտանգավորությունը շատ այլ ոլորտներում: Եգիպտոսն էլ դեռեւս խնդրահարույց է Մոսկվայի համար, այդպես որ հին ու ծանոթ բարեկամ Թուրքիան վերահայտնագործելու ճիշտ ժամանակն է: Ռուս ժողովուրդը հոգնել է հայրենասիրական մեկուսացումից եւ նրան պետք է մի փոքր համգստանալ էժան ու մատչելի պայմաններում: Թուրքերն էլ խիստ մտահոգված են ռուս տուրիստների եւ հատկապես տուրիստուհիների երկամյա բացակայությունից: Այնպես որ կրկին արդիական է դառնում Անդրեյ Միրոնովի կինոհերոսի անմահ հորդորը՝ ՛՛Տուրիստո ռուսո, օբլիկո մառալե…՛՛
Իսկ հայ ոգեւերված պուծինիստները հերթական անգամ հարված են ստանալու, այն էլ ոչ թե մեջքից, ինչպես Պուծինն Էրդողանից, այլ հենց ճակատին՝ անուղղելի հիմարության ու միամտության համար: Պուծինը հայերին Արարատ չի տա: Նա հայերին միայն ՛՛պռոխոդ՛՛ է տալու, այն էլ ռուսերեն գռեհիկ բառախաղով: Ինչպես 1920,1921, 1936,1945,1965,1988, 1990, 1991, 1992, 1994, 1999, 2008, 2013, 2016 թթ. Եւ այսպես շարունակ…

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply