ՔՈւՐԴ-ԵԶԴԻԱԿԱՆ ՀԱԿԱԳՐՈՀ ԻՐԱՔՈՒՄ

0
  Քրդական պեշմերգան ԱՄՆ օդուժի օգնությամբ երեք ուղղությամբ գրոհել է ջիհադիստների կողմից անցյալ տարի զավթված Սանջար եզդիաբնակ լեռնային շրջանը Իրաքի ու Սիրիայի սահմանագծին: Գորշողության ընթացքում 7,5 հազար քուրդ աշխրհազորին միացել են շուրջ 5 հազար եզդի կամավորներ: Ամերիկյան ու բրիտաական ռմբակոծիչներն անընդհատ օդային հարվածներ են հասցնում ջիհադական զորքին, մեծ կորուստներ պատճառելով նրանց: Հետախուզության տվյալներով Սանջար շրջկենտրոնում այժմ մնում են «իսլամական պետության» միայն շուրջ 300 զինյալներ, այսինքն գործողության ելքն արդեն կանխորոշված է:
Սանջարում ջիհադիստները սպանդի են ենթարկել տասնյակ հազարավոր եզդիների, հազարավոր կանանց սեռական ստրկության են ենթարկել:
Սա քուրդ-ամերիկյան դաշինքի առաջին խոշոր համատեղ գործողությունն է վերջին շրջանում, որը հատուկ նշանակություն է ստանում Թուրքիայում ծավալվող հակաքրդական քաղաքականության ենթատեքստում: Սանջարի ազատագրումը կարևոր քայլ է անկախ Քրդստանի ստեղծման ճանապարհին:
Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply