ԶՐԱՀԱԲԱՃԿՈՆԻՑ ԱՎԵԼԻ ՈՒԺԵՂ (ՁԵՌՆԱՐԿ ԶԻՆՎՈՐԻ ՀԱՄԱՐ)

0

Մեր տղաները սա պետք է իմանան, համարյա թե ինչպես “Հայր Մեր”-ը և ես խնդրում եմ բոլոր ոչ անտարբերներին հնարավորինս ակտիվ տարածել սա ռազմի դաշտում և ռազմավարժանքների ճամբարներում գտնվող մեր ռազմիկների մեջ:

ՈՒղղակի խորհուրդներ

Պատերազմն, ընդհանուր առմամբ, այլանդակ գործ է, բայց ռազմական գործողությունների ժամանակ կա նաև կեղտոտ մի աշխատանք` մաքրել քաղաքները և դիրքերը անօրեն զինյալներից:

1. Եթե դուք անցկացնում եք այդ մաքրումը (ձեր կյանքի վերջին ժամերին), ապա արեք ինչպես անեկդոտում` սենյակ եք մտնում երկուսով` սկզբում նռնակը հետո` դուք:
2. Մոտենալով ցանկացած գրասենյակի նույնիսկ բաց դռներին, մի’ մտիր: Ներքուստ զգում ես, որ այնտեղ կարող է թշնամի լինել, մի խնայիր նռնակները, քաշիր օղակը և նետիր առաջին նռնակը:
Պայթյունից 5 վայրկայան հետո, առանց օղակը քաշելու նետիր երկրորդը և դրա հետ անհապաղ ներս թռիր: Ով առաջին նռնակից հետո կենդանի էր մնացել, երկրորդի տեսքից արդեն կընկնի գետնին և ձեռքերով կծածկի գլուխը, դրանց կենդանի կբռնես:
3. Ներսում, դռան առաջ, ձեր հարձակման պատրասատվող ընկերներին սպասելիս, դուռը բռնեք այնպես, որ չբացեն: Այլապես միջանցքում կամ նռնակ կամ զենքի փող կտեսնեք:
4. Նռնակը գլորեք գետնին: Մի նետեք:
5. Մի վազեք ձեր ընկերոջ զենքի առջևով`դուք կխանգարեք նրան կրակել:
6. Ցանկացած փակ դուռ ԱՆՁԵՌՆԱՄԽԵԼԻ’ Է, քանի որ այն կարող է ականապատված լինել:
7. Արկղները չբացել, ցանկացած էլեկտրոնիկական սարքերը չմիացնել: Ոչնչի ձեռք չտալ: Ամեն ինչ կարող է ականապատված լինել:
8. Դիակներին, սեղաններին և այլ, ցանկացած առարկաների ձեռք չտալ ( ամեն ինչ հնարավոր է ականապատել):
9. Առաջին կրակոցից չտատանվել, անմիջապես պառկել:
10. Մատը ձգանի վրա չպահել ( հաճախ յուրայիններն են տուժում):
11. Չվերցնել փամփուշտներ թշնամուց խլված զինարկղներից, դրանք կարող են վառոդի փոխարեն դիտավորյալ տրոտիլով լիցքավորված լինել (ինքնաձիգը կպատառոտվի կամ գլուխդ կպոկի):
12. Նռնակները կրել հատուկ պարկերի մեջ, որոնք միշտ փակ պահել (եղել են դպքեր, երբ նռնակների օղակները կառչել են որևէ բանից):
13. Հիմարություն է ձեռքի հակատանկային նռնականետով (РПГ) կրակել մարդկանց վրա, անօգուտ է (դա հաշվարկված է միայն զրահատեխնիկայի դեմ):
14. Ինքնաձիգի փամփշտակալները մեկուսիչ ժապավենով իրար մի կապիր (մարտի ժամանակ փամփուշտը կխցանվի, ստիպված երկուսն էլ դեն կնետես):
15. ԱԿ ինքնաձիգի վրա, ապահովիչն ունի 3 դիրք`արգելափակում, ինքնաձիգ (ավտոմատ) կրակ և մեկական կրակ:
Երբ դուք տագնապի մեջ կտրուկ հանում եք այն ապահովիչից, ամենայն հավանականությամբ այն կիջեցնեք մինչև վերջ և այսպիսով այն կդնեք մեկական կրակի ռեժիմի վրա: Դա արված որպեսզի հանկարծ սարսափից իրեն կորցրած զինվորը զինվորը միանգամից ողջ զինամթերքը չվատնի:

ԲՈԼՈՐԻՆ, ԲՈԼՈՐԻՆ, ԲՈԼՈՐԻՆ !!!

Հիշեք այս մասին.

16. ԱԿ ինքանձիգի ապահովիչը բավական տհաճ չրթոց է արձակում: Եթե ձեզ հարկավոր է այն անաղմուկ իջեցնել , ապա քաշեք այն դեպի ձեզ և սահուն իջեցրեք պահանջվող ռեժիմի վրա ( համարյա միշտ դա մեկական կրակն է):
17. Դուրս գալիս, մի փոքր տեղում թռչկոտեք: Ստուգեք, արդյոք ձեր վրա ոչինչ չի զնգզնգում կամ չխկչխկում:
ՈՒսափոկերի օղակները (антабки) նախօրոք փաթաթեք մեկուսիչ ժապավենով կամ վիրակապով: Փամփուշտները` փամփշտակալի մեջ, իսկ ինքնաձիգը`ապահովիչի վրա թող լինի միշտ:
18. ՈՒսումնասիրեք ձեր զենքից կրակելու աղյուսակները: Փամփուշտը թռչում է ոչ ուղիղ: Նրա բալիստիկ հետագիծը բարձրացումներով և իջեցումներով է: Դրա համար էլ մինչև նպատակակետը հեռավորության գրագետ հաշվարկը և հրաձգության աղյուսակը գիտենալը, նպատակակետին դիպուկ խփելու լավ հնարավորություններ են, իսկ դա նշանակում է կրճատել քեզ վրա տեղացող կրակի տևողությունը:
19. Քամին ազդում է փամփուշտի թռիչքի հետագծի վրա: Նախօրոք ուսումնասիրեք քամու ազդեցությունը ձեր զենքի վրա և ոչ թե հընթացս ու աչքաչափով:
20. Եթե ձեզ հնարավորություն է ընձեռվել զենք ընտրել, վերցրեք նույն տրամաչափի ինչ որ ձեր ընկերների մեծամասնությունն ունեն: Ձեզ վրա շատ փամփուշտներ չեք կարող կրել, իսկ դրանք արագ են վերջանում` հատկապես քաղաքում, այնպես որ, եթե ձեզ հետ կարող են կիսվել, դա մեծ առավելություն է: Եթե ձեր ընկերը սպանվել է, մի քաշվեք լրացնել ձեր ռազմամթերքը ( նախօրոք ստանալով հրամանատարի թույլատրությունը):
21. Եթե դուք գնում եք ինքնուրույն գործողության, ապա տարեք 360 փամփուշտ ( դա 12 փամփշտակալ է և նույնքան էլ, բայց տուփերի մեջ, դրեք ուսապարկը: Քաշի մեծ խնայողություն կլինի):
22. Հիշեք, որ կրծքի և փորի գրպաններում տեղադրված փամփշտակալները`լրացուցիչ զրահապաշտպանություն են ձեզ համար:
23. Մահացության և վիրավորվելու հիմական պատճառը բեկորներն են: Սովորական բամբակամեջք բաճկոնը լիովին կարող է պաշտպանել ձեզ մանր բեկորներից: Դրա վրայից էլ կախելով փամփշտակալները, դուք կարող եք ձեզ համեմատաբար պաշտպանված համարել: Չմոռանաք օձիքը բարձրացնել:
24. Զրահաբաճկոնը շատ լավ է: Ցանկացածը, նույնիսկ օգտագործվածը:
25. Եթե ձեր զրահաբաճկոնին գնդակ է դիպել, դա ձեռ չի նշնակում, որ նա ձեզ փրկեց: Քանի որ զրահի կողմից կանգնեցված փամփուշտի էներգիան, ունակ է ձեզ հետզրահային հրեշավոր վնացվածք պատճառել: Կողերը ջարդում է` համարյա միշտ: Հնարավոր է նաև ներքին օրգանների պատռվածքներ: Այնպես որ, եթե ձեր մարմնին անցք չկա դա դեռ ուրախանալու առիթ չէ: Լինում են դեպքեր, որ անցքն ավելի նախընտրելի է լինում:
26. Նռնականետներին ձեռք մի տվեք: Բարդ է դրանցից կրակելը: Դրանք թողեք ավելի փորձառու ընկերներին:
27. Մի քանի օր մաքուր օդում լինելուց հետո, ծխողին հնարավոր է հայտնաբերել 70-100 մետրի վրա: ԾԽԵԼԸ ԹՈՂԵՔ:
28. Եթե հանկարծ թվաց, թե ինչ որ բան լսեցիք, կանգնեցրեք խմբին և լսեք լռությունը: ՈՒշադիր լսեք: Նույնիսկ, եթե դուք հինգ րոպեն մեկ կանգնեցնեք խումբը, միայն հազվագյուտ ապուշները ձեզնից դժգոհ կլինեն:
29. Կանգ առնելուց հետո մի շարունակեք կանգնած մնալ: Հարկավոր է կամ ծնկել կամ պառկել: Դա շատ հոգնեցուցիչ է, բայց դա ամբողջ խմբի ողջ մնալու խնդիր է: Եթե որևէ մեկը ալարում է նստել, ստիպեք նրան:
30. Մեկ անգամ ևս կրկնեմ. մատը ձգանի վրա չպետք է լինի, նույնիսկ եթե զենքը ապահովիչի վրա է դրված:
31. Քայլերթների ժամանակ, ինքնաձիգը դնում եք ձեռքերի վրա և վերջիններս խաչում եք կրծքին: Այդպես հեշտ է տանելը: Ընդ որում աջ ձեռքի բութ մատը միշտ պատրաստ է բացել ապահովիչը, իսկ զենքը ձեռքն առնելը բավական արագ է կատարել:
32. Ինքնաձիգի ուսափոկը միշտ պարանոցին պետք է լինի: Այլապես, եթե ընկնեք ծուղակը, կլինի ականի պայթյուն. դուք կթռչեք մի կողմ, իսկ ձեր զենքը` մյուս և դուք արդեն հաշվի մեջ չեք:
33. Պահակակետում չքնել: Եթե քնեք, ձեզ գնդակահարել կցանկանան ոչ միայն թշնամիները…
Այդ զանցանքի, ինչպես նաև զենքի կորուստի համար պաշտոնապես գնդակահարում էին: Հիմա գնդակահարում են ոչ պաշտոնապես:
34. Միզել կարելի է ծնկած վիճակում, առանց, հասակով մեկ թիրախի վերածվելու: Դե իսկ արտաթորելու հարցը լուրջ է: Եթե կա հատուկ պատրաստված տարածք, խնդիր չկա: Եթե քայլերթի ժամանակ է, ապա պետք է ծառ գտնել (զուգարան գնում են միայն երեքով` մեկը նստում է, իսկ երկուսը նայում են շուրջը 180 աստիճանով, այլապես… շատերին են գտել սեփական կղկղանքի մեջ շաղախված):
35. Փռշտալ ինքներդ ձեր մեջ:
36. Ով դանդաղ է վազում` արագ մահանում է:
37. Նռնակների արդյունավետությունը գերագնահատված է: Եղել են դեպքեր, երբ նռնակը պայթել է ոչ մեծ սենյակում, իսկ ներում միայն թեթև կոնտուզիաներ են ստացել:
38. Նռնակի օղակը ատամներով պոկել չի կարելի, միայն մատերով:
39. Պատերի մեջ կարող են փլվածքներ լինել` ծածկված լաթերով կամ գորգերով: Այդպես թշնամին կարող է արագ սենյակից սենյակ անցնել: Հիշեք դա: Այն, որ դուք գտնվում եք ամենածայրի բնակարանում դա չի նշանակում, թե հարևան բնակարանից` պատի միջով, չի կարելի ձեզ մոտ մտնել:
40. Պատուհանների վրա կարելի է սովետական, հին մահճկալների ցանցեր կախել: Դրանք բեկորային նռնակներին (ВОГ) լավ կասեցնում են:
41. Դուք կարող եք կատվի մլավոց լսել, օրինակ պահարանի դռան հետևից: Ցավում եմ, բայց կենդանին դատապարտված է: Ամենայն հավանականությամբ, նրա հետ այնտեղ նռնակ են դրել: Բացել չի կարելի: Դա շատ բարդ պահ է, միշտ այդպիսի իրադություններում ցանկանում ես մարդ մնալ, բայց…
42. Եթե ձեզ պետք է շենքից դեպի փողոց կրակել, ապա պետք չէ սողալով մոտենալ պատուհանագոգին կամ կանգնել պատուհանի կողքին: Գնացեք սենյակի խորքը, կանգնեք աթոռակի վրա` ծածկվելով պատով և այլն: Լույսը մի վառեք, չի կարելի, մի լուսավորեք ձեզ ( էլ չեմ ասում պայթուցիկ սարքերի մասին…):
43. Կրակոցներից պոկվող բետոնի, քարի կամ աղյուսի բեկորները “ձեզ վրա թռչելու հատկություն” ունեն: Պահպանեք առաջին հերթին աչքերը դրանցից:
44. Երկար ժամանակ կրակել միևնույն տեղից` վատ միտք է:
45. Անընդհատ կռացեք:
46. Մի փորձեք գտնել դիպուկահարի տեղը: Դա ձեր աշխատանքը չէ և ձեր գիտելիքներն էլ բավարար չեն դրա համար: Շարունակեք մարտնչել, առանց դրանց վրա ուշադրություն դարձնելու:
47. Պատաստ եղեք հոգեբանորեն “ճնշելու” քաղաքացիական անձանց, որոնք փորձում են ցույց տալ ձեր տեղը (եթե դա անհեռանկարային է, ապա զգույշ շարժվեք):
48. АК-74-ի վրա (որ ավելի խմբավորված, խիտ է կրակում) կարելի է դիպուկահարի օպտիկական նշանացույց (ПСО) տեղադրել վերցնելով СВД-ի (Снайперская винтовка Драгунова) վրայից: 500-600 մետրի վրա АК-74-ի և СВД-ի փամփուշտների հետագծերը շատ մոտ են և նշանացույցը իդեալական կաշխատի: Կկրակեք և տրամաչափից կախված, կրակը ավելի արագ կտեղափոխեք, քան СВД-ով: Նաև դիպուկահար փնտրողները ձեզ վրա ոչ մի ուշադրություն չեն դարձնի:
49. Հիշեք, ժամանակակից РГО և РГН նռնակները առաջին հերթին պայթում են հարվածից: Եթե այն չկա նրանց հարվածային պայթուցիչը կանգնում է, իսկ պայթյունը տեղի է ունենում որոշ ժամանակ անց, այդ ժամանակ սկսում է աշխատել վերացնող մեխանիզմը (դա արված այն դեպքի համար, եթե հանկարծ նռնակը ընկնի փափուկ ձյան մեջ):
50. Ոչ ոք, նույնիսկ սակրավորները չեն զբաղվում ականները և նրանց պայթուցիչները հանելով: Նրանք պարզապես պայթեցնում են դրանք տրոտիլային լիցքով (тротиловая шашка): Խելքներիդ զոռ մի տվեք և մի փորձեք հանել պայթուցիչը ականի վրայից:
51. Միմյանց կապված նռնակները (растяжки) սովորաբար այնպես են դրվում, որ հեշտ չլինի դրանց հանելը: Այնպես որ ուղղակի “կտրել դրանք կապող թելը”. վատ միտք է: ՈՒղղակի կողքով անցեք: Դա ձեր գործը չէ, դրա համար կան ավագ ընկերներ:
52. Վիրավորվելու ժամանակ լինում են երակային և զարկերակային արյունահոսություններ: Դրանք տարբեր կերպ են բուժվում: Բայց այստեղ գլխավորն այլ բան է:
Թեժ մարտում ժամանակ չկա: Երակային արյունահոսությամբ ձեր ընկերը կդիմանա մի քանի ժամ, իսկ զարկերակայինի ժամանակ` 10-20 վայրկյան, հետո գիտակցության կորուստ, այնուհետև թթվածնային քաղց (հիպոքսիա): Այնպես որ, որպեսզի ձեր ընկերն արյունաքամ չլինի, անմիջապես լարան (жгут) դրեք վերքից վերև (սկսնակ բժիշկները կսկսեն բողոքել, բայց սա պատերազմ է, հարկ է լինում խախտել որոշ կանոններ) և վերադարձեք մարտադաշտ: Ձեզ ընկերն այդ դեպքում կունենա կես ժամ կամ մեկ ժամ, որպեսզի ինքը գլուխ հանի, կամ դուք դա կանեք, երբ կազատվեք:
53. Լարանը (Жгут) միշտ ձեռքի տակ պահեք: Ոչ պայուսակում, ոչ ուսապարկում. կամ փաթաթեք զենքի խզակոթին կամ տակտիկական (զինվորական) ժիլետում` ձեռքի տակ:
54. Ձեզ հետ միշտ վերցրեք երկու լարան (Жгут) !!! Մեկի դեպքում այն կարող եք տալ ձեր վիրավոր ընկերոջը և հաջորդ րոպեին փամփուշտ ստանալ ձեր ոտքի զարկերակին և մնալ առանց լարան:
55. Կա այսպիսի հասկացություն “կրակով ճնշել”: Ակտիվորեն կրակելով թշնամու վրա, կարելի է կաշկանդել նրա գործողությունները, նույնիսկ չդիպչելով և վնաս չպատճառելով կենդանի ուժին: Ձեզ շատ կօգնեն հատկապես հետագծող (трассирующий) փամփուշտները:
56. Հիշեք սակայն, որ հետագծող (трассирующий) փամփուշտները բացի այն, որ խցանում են զենքի փողը, նրանք նաև մատնում են ձեր տեղը: Այնպես որ մի չարաշահեք այն: Նշանառու կրակելն էլ ավելի բարդ է դրանցով:
57. Զենքը պետք է մաքրել ամեն օր: Հատկապես զգույշ եղեք փողային արգելակի (дульный тормоз) մասում: Եթե այնտեղ քերծվածք կամ փոսիկ առաջանա, ապա կրակոցների խտությունը շատ կպակասի:
58. Ինքնաձիգի (автомат) պահունակի (магазин) վերջին 3 փանփուշտը լավ կլինի լինեն հետագծային (трассирующий), որպեսզի իմանաք երբ են վերջանում ձեր փամփուշտները: Ավելին, եթե դուք մեկ փամփուշտ թողնեք փողի մեջ, ապա ձեզ կմնա միայն նոր պահունակը (магазин) տեղադրել, այսինքն վերալիցքավորման արագությունը կմեծանա:
59. Լավ հետեք ձեր ոտքերին, մի ծուլացեք լվանալ դրանք: Եթե հարվեն. դուք արդեն մարտիկ չեք:
60. Եթե տեսնում եք, որ հնարավոր է կրակել որևէ մեկի վրա, դա դեռ կրակելու առիթ չէ: Եթե նույնիսկ չդիպչելով և վնաս չպատճառելով կենդանի ուժին: Ձեզ շատ կօգնեն հատկապես հետագծող (трассирующий) փամփուշտները:
56. Հիշեք սակայն, որ հետագծող (трассирующий) փամփուշտները բացի այն, որ խցանում են զենքի փողը, նրանք նաև մատնում են ձեր տեղը: Այնպես որ մի չարաշահեք այն: Նշանառու կրակելն էլ ավելի բարդ է դրանցով:
57. Զենքը պետք է մաքրել ամեն օր: Հատկապես զգույշ եղեք փողային արգելակի (дульный тормоз) մասում: Եթե այնտեղ քերծվածք կամ փոսիկ առաջանա, ապա կրակոցների խտությունը շատ կպակասի:
58. Ինքնաձիգի (автомат) պահունակի (магазин) վերջին 3 փանփուշտը լավ կլինի լինեն հետագծային (трассирующий), որպեսզի իմանաք երբ են վերջանում ձեր փամփուշտները: Ավելին, եթե դուք մեկ փամփուշտ թողնեք փողի մեջ, ապա ձեզ կմնա միայն նոր պահունակը (магазин) տեղադրել, այսինքն վերալիցքավորման արագությունը կմեծանա:
59. Լավ հետեք ձեր ոտքերին, մի ծուլացեք լվանալ դրանք: Եթե հարվեն. դուք արդեն մարտիկ չեք:
60. Եթե տեսնում եք, որ հնարավոր է կրակել որևէ մեկի վրա, դա դեռ կրակելու առիթ չէ: Եթե նույնիսկ չդիպչելով և վնաս չպատճառելով կենդանի ուժին: Ձեզ շատ կօգնեն հատկապես հետագծող (трассирующий) փամփուշտները:
ձեզ չեն նկատել, հրամանատարից իմացեք, կարելի է արդյոք մարտի մեջ մտնել:
61. Եթե դուք որևէ մեկին նկատել եք, բայց ձեզ դեռ չեն տեսել, պետք չէ կտրուկ մի կողմ նետվել: Պերիֆերիկ տեսողությամբ ձեզ անմիջապես կնկատեն: Փափուկ և սահուն, առանց շտապելու, նստեք և հանգիստ դիրքավորվեք: Դա կլինի շատ ավելի քիչ նկատելի:
62. Հիշեք փամփուշտը փամփշտանոց (патронник) ուղարկելուց, փակաղակը (затвор) կտրուկ բաց թողեք, որպեսզի շրխկա, այլապես “կծամի”:
ՀԱՆԴԵՐՁԱՆՔԻ ՑՈՒՑԱԿ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՄԱՐ ! ԵՎ ՈՉ ԱՐՇԱՎԻ !!!
ՀԱՆԴԵՐՁԱՆՔ ԵՎ ԶԳԵՍՏԱՎՈՐՈՒՄ

1. Երկու ուսապարկ. Մեկը`գումակային (обозный) , մյուսը`գրոհային (штурмовой)- 25լ ( արագ ցած նետելու հնարավորությամբ).
2. Կոշտ ծնկակալներ: Եթե հնարավոր է նաև արմնկակալներ (մարտում, առաջին կրակոցների ժամանակ, մարտիկը արագ ծնկում է և կարող է ջարդել ծնկոսրկրը) 3. Տուրիստական գորգիկ (каремат)` անջրանցիկ:
4. Զինվորական ժիլետ (Разгрузка):
5. Զրահաբաճկոն:
6. Զինվորական ականջակալներ կրակելու համար (Активные наушники):
7. Բալիստիկ ակնոցներ:
8. Զրահասաղավարտ կամ վատագույն դեպքում սովորական սաղավարտ:
9. Ջրաման կամ հիդրատոր:
10. Եղունգկտրիչ (երկու շաբաթից եղունգները կաճեն, դանակով չես կտրի, դրանք ջարդվում են, երբ արագ տեղադրում ես պահունակը (магазин) և անասելի ցավ պատճառում:
11. Կողմնացույց:
12. Պարակորդ (թեթև նեյլոնե պարան) 20 մետր:
13. Դաշտային դանակ-պատառաքաղ:
14. Գրիմ: Հայելի:
15. Թել-ասեղների հավաքածու: Լուցկի: Տալկ:
16. Հրաձիգի ձեռնոցներ:
17. Թափանցիկ կպչուն ժապավեն (Скотч) (նռնակները (растяжка) ծառին կապելու համար, կոշիկը պատռվեց, դրանով փաթաթեցիր և շարունակեցիր վազել):
18. Լապտերիկ: Դանակ: Սլաքներով ժամացույց:
19. Զինվորական կապի միջոց: Հեռադիտակ-Հեռաչափ:
20. Հակամիջատային միջոցներ (առանց հոտի):
21. Սև ցելոֆանե պարկեր (աղբի համար): Պարկի տակ քար ես կապում, անցք ես բացում, պարկը տարածում ես ճյուղերի վրա, ներսը ճյուղեր ես դնում: Ջերմաստիճանների տատանումից ստացվում է կոնդենսատ, որևէ աման ես դնում պարկի տակ: Օրական ստացվում է 200-300 գրամ կոնդենսացված ջուր:
22. 1կգ խոզի սալը խառնվում է 150 գր սխտորի հետ, աղ-պղպեղ`ըստ ճաշակի: Մսաղացով աղացվում է: Առանց ասեղի սրսկիչով (Шприц) լցվում է ատամի մածուկի պարկուճի կամ այլ տարայի մեջ:
ՇՈՐԵՂԵՆ
1. Ճտքավոր զինվորական կոշիկներ, անջրանցիկ և թեթև (մշակել ձկան յուղով կամ սալով):
2. Հինգ զույգ բրդյա երկար գուլպաներ (ներծծում են են քրտինքը և պաշտպանում են ոտքերը հարվելուց):
3. Կանացի, մեծ միջադիրներ (կոշիկների ճտքերի մեջ դնելու համար, ներծծում են քրտոնքը):
4. Ամուր, խիտ գործվածքից տաբատ և բաճկոն:
5. Թերմոսպիտակեղեն. Մի քանի մայկա, միայն բամբակյա:
6. Քողարկող (կոմուֆլյաժային) խալաթ (ամառային և ձմեռային):
7. Մազախավ բաճկոն (Флисовая куртка) (սվիտրի փոխարեն, այն թեթև է, իսկ քաշը շատ կարևոր է):
8. Ձմեռային երկարաճիտ կոշիկներ (сапоги). Խորհուրդ եմ տալիս “Хаски с.080” էժան է և պատշաճ:
9. Բրեզենտից, պանամա տեսակի գլխարկ, որ ինչ որ չափով ջրադիմացկուն լինի:
10. Կուֆիա (Арафатка) լայն արաբական շարֆ: Թրջած շարֆով կապում են պատանոցը (այդպես շատ ավելի հեշտ է, պարանոցի վրա կան կարևոր շատ կետեր):
ԴԵՂՈՐԱՅՔ
1. Վերցրեք այն ինչ անհարժեշտ է հատուկ ձեզ` ձեր անձնական կարիքների համար:
2. Երեք, լրիվ նոր, զարկերակային լարաններ (жгут) (հները ձգելուց կտրտվում են): 2-3 անհատական վիրակապման փաթեթներ (ИПП), շատ վիրակապ, մի կապ էլաստիկ վիրակապ (այն ամեն բան կամրացնի, կարող է փոխարինել նաև լարանին):
3. Մանրեասպան սպեղանի (пластырь), ավելի լավ է ջրակայուն: Գլանափաթեթային սպեղանի`(Пластырь рулонный) գործվածքային հիմքով: Հականեխիչ միջոցներ (էժան քլորհեքսիդինի լուծույթ կամ ռիվանոլ), պանտեստին կամ ավելի լավ է նեոսպորին ամերիկյան քսուք` վերքերի և այրվածքների դեմ:
4. Ջերմիջեցնող, ցավազրկող միջոցներ:
5. Սովորական կաթիլներ քթի և աչքերի համար:
6. Հակաալերգիկ, մոծակների դեմ միջոցներ, օրինակ 1%-ոց հիդրոկորտիզոնի քսուք:
7. ՈՒժեղ համաբիոտիկներ, օրինակ` Աուգմենտին և այլն:
8. Ակտիվացված ածուխ: Ինչքան շատ այնքան լավ (ստիպված եք լինում ջուր խմել գետից, որտեղ դիակներ են լողում, ինչպես նաև ուղղակի ճնշումներից փորակծկումներ են լինում). Ի միջի այլոց սպիտակ ածուխը փոշու տեսքով կարելի է օգտագործել որպես արյուն կանգնեցնող միջոց: Այն նաև հակաբիոտիկ է, էնտերոսորբենտ` ինչպես արհեստական երիկամը և այլն: Փորձարկումներ է անցել Աֆղանաստանում, Սպիտակում և Վիննիցայի բժշկ. ինստիտուտում: Դրա օգտագործումը կանխում է թարախակալումը (օգտագործվում է թարախաբուժության մեջ), այրվածքների դեպքում: Չոր տեսքով օգտագործվում է վերքերի վրա: Խմել կարելի է միայն ջրով բացած վիճակում:
9. Ջրազրկման դեպքում` Ռեհիդրոն (регидрон):
10. Վերքերի ժամանակ արյան մակարդելիությունը բարձրացնող միջոցներ: Դրանք հիմնականում արտասահմանյան արտադրության են ТХА (транексамовая кислота), QUIKCLOT, CELOX, HEMCON.
11. Մկրատ, կտրիչ (кусачки):
12. Վերքերը կարելու բժշկական նյութեր (ասեղներ, թելեր և այլն):
13. Խորհուրդ եմ տալիս նաև սրվակների (ампула) որոշակի հավաքածո` կետանով, դեքսամետազոն և կորդիամին: Անշուշտ սրսկիչ (шприц) դրանց համար: Սա հակաշոկային հավաքածո է: Թույլ չի տա ձեր սրտին կանգ առնել` ցավից, կամ, արյան կորուստից իջած, արյան ճնշումից (դրանք իրար հետ շատ կապված են):
Այն մարդիկ, ովքեր “անցել են” Աֆղանստանով` կհասկանան: Իսկ դուք` երիտասարդներ, հասկացեք. այս փորձը տալիս են ձեզ մարդիկ, որ անցել են պատերազմներ ու այնտեղ թողել իրենց շատ ընկերների: Այնպես որ սովորիր այս ամենն` ինչպես “Հայր Մեր”-ը:
Եթե այս թերթիկը կօգնի քեզ ողջ մնալ, ապա ես այն իզուր չեմ գրել:
Քո ընկեր`Սերյոգա-նկարիչ:

Թարգմանիչ`Կարեն Ավետիսյան:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply