ԿՈՐՍՎԱԾ ՍԵՐՈՒՆԴԸ

0

Մեքն կորսված սերունդ ենք: Երբ հարյուր տարի առաջ Փարիզում Գերթրուդա Սթայնն ասաց այս խոսքերը Էրնեստ Հեմինգուէին, նա նկատի ուներ Առաջին Աշխարհամարտում զոհված, վիրավորված եւ հապշտակված սերունդը: Իմ սերունդը նույնպես զոհվեց կամ անհայտ կորավ, արտագաղթեց կամ ինքնամեկուսացավ Արցախյան պատերազմի, երկրաշարժի, ԽՍՀՄ փլուզման եւ ՀՀ-3 վերանկախացման փորձի ընթացքում:

Ես մեկը մյուսի հետեւից կորցրեցի իմ բոլոր սերնդակից ընկերներին: Համալսարանի իմ ավագ դասընկեր Սամվել Շահմուրադյանը զոհվեց ականի պայթյունից, ին սիրելի ուսանողներ ՛՛դուշման՛՛ Վարդանը եւ Տիգրան Սարգսյանը զոհվեցին մարտում: Ժիրայր Սեֆիլյանը բանտում է, Վարուժան Ավետիսյանը բանտում է, Աշոտ Պետրոսյանը բանտում է, Կարո Եղնուկյանը բանտում է, Արմեն Միքաելյանը բանտում է: Բանտում է Անդրիաս Ղուկասյանը: Բանտում են Կյուրեղյան եղբայրները: Բանտում է Շանթը եվ նրա խումբը:

Նրանցից ոմանց հետ ես դեռ մի քանի ամիս առաջ գործ էի անում, ֆիլմ էի նկարում ու քննարկում, սուրճ էի խմում, վիճում էի Հայաստանի ազատագրման եւ Ուկրաինայի մասին: Այսօր էլ գրեթե մարդ չի մնացել, ում հետ իմաստ ունի վիճել: Բանտարկվածների հետ չեն վիճում՝ նրանց սատարում են: Բոլոր վեճերը՝ ազատվելուց հետո: Իսկ մնացածների հետ վիճելու բան էլ համարյա չկա՝  նրանցից մեծ մասը կամ բանտապետեր են, ում հետ խոսելու բան չունեմ, կամ էլ անտարբերներն են, ում հետ խոսելն անիմաստ է: Մի բուռ մնացած ընկերներիս հետ չենք էլ խոսում՝ առանց խոսքերի ամեն ինչ պարզ է:

Իմ սերունդը՝ կորսված սերունդ է: Կեսը զոհվել է, մյուս կեսը՝ բանտարկված է: Եւ դա այն դեպքում, երբ Լեոնիդ Ազգալդյանի կամ Մոնթե Մելքոնյանի միայն ֆիզիկական ներկայությունը փոխում էր մթնոլորտը երկրում եւ իրավիճակը ռազմաճակատում: Իսկ շարքերից հեռացված են տասնյակ, հարյուրավոր, հազարավոր ընտրայլներ: Ազգի ու սերնդի սերուցքն է հանված: Մնաց քափը:

Հարյուր քաղաքական բանտարկյալներ պահող եւ օտար զավթիչների կողմից վերահսկվող ճամբարում որեւե քաղաքական ընտրությունը՝ ֆարս է: Քվեարկության է դրված վանդակի ճաղերի գույնը ընտրելու հարցը: Ուրիշ հարցեր չկան:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply