30 հուլիսի

0
1419 Պրագայի դեֆենեստրացիան` Յան Հուսի կողմնակիցները սպանեցին քաղաքային խորհրդի անդամներին, ինչի պատճառով սկսվեցին մինչև 1436թ ձգվող Հուսյան պատերազմները:
1792 Մարսելի կամավորական գումարտակը «Մարսելյոզը» երգելով մտավ Փարիզ:
1858 Անգլիացի ճանապարհորդ-հետազոտող Ջոն Սփիքը Աֆրիկայում հայտնաբերեց Վիկտորիա լիճը:
1863 Ծնվեց ամերիկացի արդյունաբերող Հենրի Ֆորդը:
1898 Վախճանվեց գերմանացի պետական գործիչ Օտտո ֆոն Բիսմարկը:
1954 Մեմֆիսում տեղի ունեցավ Էլվիս Փրեսլիի առաջին համերգը:
1974 Ֆրանսերենը Կանադայի Քվեբեկ նահանգում հայտարարվեց միակ պաշտոնական լեզուն:
1975 Հելսինկիում սկսվեց Եվրոպայում անվտանգության և համագործակցության Խորհրդակցության վերջին փուլը:
1976 Իսպանիայում հայտարարվեց բոլոր քաղբանտարկյալների համաներում:
1980 Իսրայելի Քնեսետը միացյալ Երուսաղեմն հայտարարեց երկրի մայրաքաղաք:
1992 Նախկին ԳԴՀ-ի նախկին ղեկավար Էրիխ Հոնեկերը Ռուսատանից արտաքսվեց Գերմանիա:
2007 Վախճանվեցին իտալացի ռեժիսոր Միքելանջելո Անտոնիոնին և շվեդ ռեժիսոր Ինգմար Բերգմանը:
Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply