Oգոստոսի 30-ը

0

1703 Տեղի ունեցավ Սանկտ-Պետերբուրգի առաջին ջրհեղեղը:

1748 Ծնվեց ֆրանսիացի նկարիչ Ժակ Լուի Դավիդը:

1797 Ծնվեց անգլացի գրող Մերի Շելլին:

1860 Գործարկվեց բրիտանական առաջին տրամվայը (Birkenhead Street):

1871 Ծնվեց անգլիացի ֆիզիկոս, Նոբելյան ափնեկիր Էռնեստ Ռեզերֆորդը:

1877 Ֆրանսիացի ինքնուս գյուտարար Էմիլ Ռենոն արտոնագրեց մուլտիպլիկացիայի նախատիպ պրակսինոսկոպը:

1918 Կույր Ֆանի Կապլանը մահափորձ կատարեց Լենինի դեմ:

1937 ՆԳԺԿ-ում կատարված հարցաքննությունից հետո կնոջն սպանեց և ապա ինքնասպանություն գործեց ուկրաինացի ազգային գործիչ Պանաս Լյուբչենկոն:

1958 Ծնվեց լրագրող, իրավապաշտպան Աննա Պոլիտկովսկայան:

1963 Պատահական միջուկային պատերազմի ռիսկը նվազեցնելու համար Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հաստատվեց հեռախոսային «թեժ գիծ»:

1967 Սկսվեց այլախոհ Վլադիմիր Բուկովսկու դատավարությունը. տարիներ անց այդ «խուլիգանին» փոխեցին Չիլիի կոմկուսի բանտարկված պարագլուխ Լուիս Կորվալանի հետ:

1973 Քենիայում արգելվեց փղերի որսը:

1991 Հայտարարվեց խորհրդային ԿԳԲ-ի ապաքաղաքականացման մասին:

1991 Արգելվեց Ուկրաինայի կոմկուսը:

1999 Արևելյան Թիմորի անկախության հանրաքվեն:

 

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply