Աշխարհաքաղաքականության վերադարձը Եվրո՞պա. Դավիթ Իսաջանյան

0

Տարանջատում կա տերմինաբանական՝ ռեգիոնալիզմ և ռեգիոնալացում. ռեգիոնալիզմ է, երբ հաստատության տեսքով է տեղի ունենում ինտեգրումը, ռեգիոնալացում, երբ ինտեգրումը սկսվում է ուղղակի ոչ հաստատութենական տարբեր դերակատարների միջև: Քաղաքական տեսանկյունից ինտեգրումը ավելի խորքային հիմքեր ունի, որը հասկանալու համար պետք է հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում քաղաքականությունը և ինչ է իրենից ներկայացնում միջազգային հարաբերություններ կոչվածը: Նշենք, որ միջազգային հարաբերությունները՝ որպես գիտակարգ, ակադեմիական դիսցիպլին, առաջացել է առաջին համաշխարհային պատերազմից հետո, և նրա գլխավոր հարցն է, թե ինչու են տեղի ունենում պատերազմներ և ինչպես կարելի է կանխել դրանք…

Ֆրանսիան միշտ կախվածություն է ունեցել Գերմանիայից, քանի որ ածխի հանքեր կան Էլզաս-Լոթարինգիայում, որը պատմական տարբեր ժամանակաշրջաններում անցել են մե՛կ Գերմանիայի ձեռքը, մե՛կ՝ Ֆրանսիայի: Եվ այդ շչջանում տնտեսության գլխավոր գրավականներից մեկը պողպատն ու ածուխն էին: ֆրանսիական տնտեսությունը մեծ կախվածություն է ունենում այդ հանքերից, որոնք Գերմանիայի տիրապետության տակ էին: Հարց է դրվում՝ ինչպես անել, որ Ֆրանսիան կարողանա ձեռք բերել ուժեղ տնտեսական զարգացում ավելի շուտ, քան Գերմանիան պատերազմից հետո կկարողանա ուշքի գալ: Կրկին հին մոտեցում է. իմ ուժեղությունը քո թուլությունն է: Արդյունքում ստեղծվում է եվրոպական վեցյակի համայնքը, որը միայն մեկ ոլորտում, որն է ածխահանքերի և պողպատի ոլորտը, ստեղծում է համայնք՝ բաց շուկա, որտեղ բոլորը ձեռք են բերում հավասար հնարավորություն օգտվելու այդ հանքերից: Դա էլ դնում է եվրոպական միության տնտեսական ինտեգրման փուլի մեկնարկը…

Ինչքա՞ն կարող է եվրամիությունը ընդլայնվել և դեպի ու՞ր: Տարածված ձևակերպումն է, որ ունի եվրամիությունը ընդլայնման հոգնածություն և այլևս տեղ չունի և չի կարող ընդլայնվել, չնայած պետք է նշել, որ դա միայն դիսկուրսի մակարդակում է, բուն հետազոտությունները տարբեր հետազոտական ինստիտուտների փաստում են հակառակը, որ եվրամիությունը գոնե իր տնտեսական ներուժի և զարգացման համար ունի դեռ ընդլայնվելու տեղ: Եվ առաջին անգամ իրենց հարևանները՝ կոնֆլիկտներով լեցուն և ոչ այնքան զարգացած, և ոչ այնքան եվրոպական միությունների տերություններ են: Եվրամիության բուֆերային զոնայում չպետք է լինի պատերազմ, չպետք է լինի կոնֆլիկտ և ցանկալի է, որ չլինի աղքատություն, որովհետև կոնֆլիկտն ու աղքատությունը ենթադրում են, որ անպայման կազդի եվրամիության ներքին հարցերի վրա, կլինեն ներգաղթյալներ և այլն, և ուրեմն դեռ չեն կարող խոստանալ անդամություն այս տարածքին, բայց ոչ էլ կարող են թույլ տալ, որ այնտեղ տիրի 19-րդ դարի ուժի և հավասարակշռության պարադիգմը, և որպեսզի գտնեն լուծում, ստեղծվում է այսպես կոչված եվրոպական հարևանության այդ մոդելը…

(Բնագիրը` Բուն TV, մայիսի 1, 2016 թ., հեղինակի թույլտվությամբ)

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply