THE BEATLES ԵՎ ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

0

ԱՄՆ նախագահի 2016  թ. ընտրությունների Դեմոկրատական կուսակցության հիմնական թեկնածու Հիլարի Քլինթոնն իր առաջին նախընտրական ճառը կառուցեց The Beatles առասպելական քառյակի ամենահայտնի երգերից մեկի՝ ՛՛Yesterday” բառերի շուրջը: Հեգնելով Հանրապետական կուսակցության թեկնածուների ՛՛մեծ երգչախումբը՛՛, տիկին Քլինթոնն ասաց, որ նրանք բոլորը միայն մեկ երգ են երգում, եվ այդ երգը կոչվում է ՛՛Երեկվա օրը՛՛: Շարունակելով, նա մեջբերեց Լեննոն-ՄկՔարտնի հեղինակած այդ ստեղծագործության մի քանի տող, ավարտելով դրանք ՛՛Այն միակ բանն, ինչին հավատում են հանրապետականները՝ երեկվա օրն է՛՛:

Արժանին մատուցենք տիկին Քլինթոնին՝ նա չփորձեց երգել, սահմանափակվելով միայն խոսքերի ընթերցմամբ: Բացի Բիթլզ հիշելուց, ԱՄՆ նախագահի թեկնածուն հիշատակեց կանանց, գաղթականների եւ միասեռականների իրավունքները, ոգեւորելով հավաքվածներին:

Ժամանակները փոխվել են՝ 70-ականներին նախագահ Նիքսոնը տարիներ շարունակ մերժում էր Ջոն Լեննոնի ԱՄՆ քաղաքացիություն ստանալու խնդրանքը իսկ ոստիկանությունը գաղտնալսում էր նրա հեռախոսազրույցները: Այսօր Հիլարի Քլինթոնը մեջբերում է Yesterday եւ հաճույքով նկարահանվում է Փոլ ՄկՔարթնիի հետ: Ի միջի այլոց, Yesterday հենց Փոլի երգն է, իսկ նա միշտ շատ ավելի ընդունելի էր իշխանությունների համար, քան Ջոնը: Ինչեւե, The Beatles շարունակում են դասեր տալ մեզ բոլորիս՝ եթե չերգես իշխանության երգը, ապա ուշ թե շուտ իշխանությունն է երգելու քո երգը…

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply