ԱՄՆ ԲԱԽՎԵՑ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՄԱԿ-ում

0
Ռուսաստանի դիրքորոշումը թույլ չտվեց այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ընդունել Սիրիայում քիմիական զենքի օգտագործումը քննադատող եւ բացառող օրիանագիծ: Խոսքը գնում է երկու օր առաջ Իդլիբ քաղաքի ռմբակոծության մասին, որի ընթացքում կիրառվեցին ՛՛զարին՛՛թունավոր գազ պարունակող ռումբերը: Զոհվեց ավելի քան 70 մարդ, նրանցից տասը՝ երեխաներ են: Ապստամբների ձեռքում գտնվող այդ քաղաքի վրա գրոհել է օդուժը, որը կարող է լինել կամ սիրիական, կամ ռուսական: Մոսկվայի բացատրությունները, արդարացումները եւ ՄԱԿ-ի որոշումը արգելակելու այսօրվա փորձը   զայրույթ է առաջացրել ԱՄՆ-ում, որի ներկայացուցիչ Նիքի Հեյլին հայտարարեց, որ եթե ՄԱԿ-ում չհաջողվի համաձայնեցնել պատասխան գործողությունները, ապա ԱՄՆ-ը կգործեն միայնակ: Այս սպառնալիքը Վաշինգթոնի եւ Մոսկվայի ամենալուրջ բախումն է Թրամփի նախագահության օրոք: Թեեւ Թրամփն անձամբ սահմանափակվել է ընդհանուր հայտարարություններով, առանց Ռուսաստանի հասցեին ուղիղ մեղադրանքների, նրա վարչակազմում արդեն առաջացել են ուժեր, որոնք կարող են ճնշումներ գործել նրա վրա այդ իմաստով՝ դրա ապացույցն է ԱՄՆ անվտանգության խորհրդից Թրամփի ստվերային գաղափարախոս՝ ծայրահեղական Սթիվեն Բեննոնի այսօրվա հեռացումը: Հասկանալի է, որ Սիրիայի առիթով այս հակադրությունն իրականում հանդիսանում է առավել խորը եւ լուրջ բախում՝ ԱՄՆ-ի եւ Ռուսասատնի միջեւ:
Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply