ԲԱՐՍԵԼՈՆԱՆ ՀԱՂԹԵՑ ՄԱԴՐԻԴԻՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

0
Երեկ Կատալոնիայում անցած պատմության մեջ ամենաթեժ ընտրություններում անկախության կողմնակիցները ստացան խորհրդարանի երկու երրորդը կազմող ձայների մեծամասնությունը: Հանրապետություն հռչակումը քարոզող երեք կուսակցությունները հաղթեցին թագավորության կազմում մնալու ցանկացողներիմ: Իշխող կուսակցության ներկայացուցիչներն ունեն միայն երեք տեղ կատալոնական խորհրդարանում: Մադրիդի հետ փոխզիջմանը հասնելու կոչ անող կուսակցությունը թեեւ տարավ հարաբերական հաղթանակ, սակայն մնում է փոքրամասնություն, վերահսկելով խորհրդարանի միայն մեկ երրորդը: Բարսելոնան հաղթեց Մադրիդին: Սա չի բերի անմիջապես Կատալոնիայի անկախացմանը Իսպանիայից, սակայն սա ապացուցում է այդ արդյունքի վերջնական անխուսափելիությունը: Մադրիդն ուժով եւ ձերբակալություններով պատասխանեց Բարսելոնայի անհնազանդությանը եւ ստացավ այս անգամ կատալոնացիների մեծամասնության մերժումը: Իսպանիան դեռեւս մնացել է ֆրանկիստական, կիսաֆաշիստական մտածելակեպի կրողը եւ կորցրեց Կատալոնիայում տիրելու որեւե բարոյական իրավունքը: Կորցնելու է նաեւ իրավական հիմքը:

 

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply