ԵՎՐՈՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԴԻՄԱԴՐՈՒՄ Է ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻՆ

0

Նախագահ Թրամփի որոշումը նշանակել Մեթյու Մելոքին Եվրոմիությունում ԱՄՆ դեսպան առաջացրել է կոշտ դիմադրություն: Մեթլոքը հայտնի է իր ընդգծված հակաեւրոպական համոզմունքներով, նա մասնավորապես ասում է, որ ԱՄՆ համար ԵՄ կործանումը նույնքնա ձեռնըտու կլիներ, որքան էլ ժամանակին եղել է ԽՍՀՄ տապալումը: Բրյուսելի պաշտոնական ներկայացուցիչները հայտնել են, որ Եվրոմիության համեմատությունը ԽՍՀՄ հետ վիրավորական է եւ անթույլատրելի: ԵՄ նախագահ Դոնալդ Թուսկը հույս հայտնեց, որ Թրամփը վերանայելու է Մելոքի նշանակումը, որին ԵՄ բոլոր դեպքերում դիմադրելու է: ԵՄ ամրապնվում է համոզմունքը, որ Եվրոպան պետք է պատրաստ լինի ինքնուրույն դիմակայելու առաջացող մարտահրավերներին, ԱՄՆ ավանդական ռազմական հովանավորության ընդհատման դեպքում:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply