ԹՐԱՄՓՆ ԸՆԴԴԵՄ ԻՐ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

0

Եթե եւ երբ որեւե մեկը փորձի գնահատել ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի բազմաթիվ թերություններից ու սխալներից ամենաէականը, հավանաբար առաջին տեղում կհայտնվի նրա  խայտառակ անկարողությունը հավաքել եւ աշխատել մի թիմով, այլ կեր ասած՝ Թրամփի ՛՛կադրային՛՛ քաղաքականությունը: Նրա ազգային անվտանգության խորհրդական Մայքլ Ֆլիննը պաշտոնազուրկ արվեց աշխատելուց արդեն 24 օր անց եւ նրա դեմ պետական դավաճանության ծանրագույն քրեական մեղադրանքներ են քաշված: Մեկ այլ քրեական գործ՝ այն էլ ֆինանսական չարաշահումների մեղադրանքով վարվում է Թրամփի նախընտրական արշավի պետ Փոլ Մանաֆորտի դեմ: Հետաքննություն է սկսված Թրամփի աշխատակազմի եւս երկու անդամների՝ Գեյթսի եւ Պապադոպուլոսի վերաբերյալ: Հեգնանքի եւ խայտառակության առարկա էր հանդիսանում ընդամենը երեք-չորս օր Թրամփի խոսնակ աշխատած Սկարամուչին: Առանձին հարց է Սպիտակ Տան առանցքային դեմքեր դարձած Թրամփի ընտանիքի անդամները, հատկապես նրա դուստր Իվանկան եւ փեսան Քուշները, որոնք փորձում են մենանորհել ամբողջ Պետական դեպարտամենտը: Պարկեշտությունը թույլ չի տալիս անդրադառնալ Առաջին Տիկին Մելանյա Թրամփին, ում էրոտիկ լուսանկարները հայտնի են ավելի, քան նրա պաշտոնական նկարահանումները: Սակայն անգամ այս խայտաբղետ ֆոնի վրա երկար ժամանակ անզուկան փայլով էր առանձնանում Թրամփի գլխավոր խորհրդականը ռազմավարության գծով՝ Սթիվ Բեննոնը: Նա հավանաբար առավել իրարամերժ եւ սկանդալային կերպար է  Թրամփի հավագածույի մեջ: Լենինիստ եւ ռասիստ, անարխիստ եւ նացիստ՝ այս բնորոշումները իր մասին անում էր հենց ինքը՝ ծայրահեղ պահպանողական լրագրող եւ հրապարակախոս Բեննոնը: Անցյալ տարվա ամռանը անհանգստացած Հանրապետական կուսակցության առաջադրանքով Սպիտակ Տուն գործուղված եւ  նախագահական աշխատակազմը գլխավորած գեներալներ Քելլին եւ ՄքՄասթերը մեծ ջանքերով ստիպեցին Թրամփին ազատվել իր առավել խայտառակ օգնականներից, այդ թվում նաեւ Բեննոնից: Եւ ահա, 2018-ի առաջին օրերին եկավ հատուցման ժամը՝ լույս է տեսել լրագրող Վոլֆֆի ՛՛Կրակն ու ցասումը Սպիտակ Տանը՛՛ գիրքը, որի առավել սկանդալային բացահայտումները հիմնված են հենց Սթիվ Բեննոնի հարցազրույցների վրա:

Մասնավորապես, Բեննոնը շատ կոշտ ու ոչնչացնող քննադատության է ենթարկել Թրամփի փեսա Ջարեդ Քուշներին եւ որդուն, Դոնալդ-կրտսերին, պնդելով, որ նրանք իսկապես հանցագործ կապեր էին հաստատել ռուս հատուկ ծառայությունների հետ եւ հսկայական ֆինանսական միջոցներ են ստացել ու ՛՛լվացել՛՛ դրա դիմաց: Բեննոնը նաեւ վկայել է, որ ընտրարշավը Թրամփի համար որ թե քաղաքական, այլ բիզնես նպատակ ուներ եւ նա բոլորովին չեր պատրաստվում նախագահ դառնալ, այդպես որ հաղթանակը շոկային անակնկալ էր նրա համար: Նախկին գլխավոր ռազմավարն ու խորհրդականը այնպիսի մանրամասներ ու մեկնաբանություններ է հայտնել գրքի հեղինակին, որ դա արդեն դարձել է սկսված տարվա գլխավոր բոցը եւ Սպիատակ Տան խոսնակ Սարա Սենդերսը առաջին իսկ ասուլիսում ստիպված էր արտահայտել նախագահական աշխատակազմի պաշտոնական դիրքորոշումն առ այն, որ պարոն Բեննոնը ոչ մի կապ չուներ եւ չունի նախագահի աշխատանքի հետ եւ նրա ասածները արժանահավատ չեն: Զայրացած Թրամփը պատասխանեց ՛՛թվիթերում՛՛, անվանելով Բեննոնին ՛՛խելագար՛՛ եւ պնդելով, որ իր նախկին գլխավոր խորհրդականը պատահական մարդ էր վարչախմբում: Սա հեգնանք եւ ծիծաղ է առաջացրել ամերիկյան լրագրողների շրջանում, քանզի Թրամփը նույնն էր ասում եւ Ֆլիննի, եւ Մանաֆորտի, եւ Պապադոպուլոսի մասին: Լրագրողները կատակով ենթադրում են, որ Թրամփը շուտով ստիպված կլինի ասել, թե համարյա ծանոթ չեր իր փեսա Քուշների եւ անգամ սեփական որդու եւ դստեր հետ, որոնք նույնպես հայտնվել են տարբեր հետաքննությունների թիրախային գոտում:

Այս ամենը ծիծաղելի կլիներ, եթե չլիներ այդքան լուրջ եւ տխուր: Խոսքը աշխարհի գերտերության ղեկավարի մասին է, ով չի խորշում դպրոցական տղայի չարաճճիությամբ գոռոզանալ իր միջուկային զենքի կոճակի մեծությամբ ու հզորությամբ: Եւ քանի դեռ Թրամփը պայքարում է սեփական աշխատակազմի նախկին եւ դեռ ներկա անդամների, մամուլի, դեմոկրատական կուսակցության, բնապահպանների, քննիչ Մյուլլերի, ըմբոստ դատախազների եւ նահանգապետերի հետ, աշխարհը դառնում է ավելի եւ ավելի անապահով ու վտանգավոր:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply