ԼԵՆԻՆԻ ԳՈՐԾՆ ՈՒ ԱՆՈՒՆԸ ԱՆՄԱՀ ԵՆ

0

Ռուսական հեղափոխության 100-ամյակին Լենինի անունն ու գաղափարածոսությունը կրկին հայտնվում են միջազգային քաղաքականության օրակարգում: Հեռավոր Էկվադորում նախագահական ընտրություններում ընտրվելու ամենամեծ հնարավորություններ ունի սոցիալիստ Մորենոն, որի անունն է … Լենին: Այո, 2017 թվականին Լենինը, թեեւ Մորենոն ու թեեւ միայն Էկվադորում կրկին իշխանության է գալիս, ինչպես եւ մեկ դար առաջ: Սակայն ավելորդ համեստոըթյունն անիմաստ է՝ մեկ այլ ՛՛լենինիստ՛՛ կանգնած է իշխանության անմիջական մոտակայքում ոչ ավել ոչ պակաս հենց արեւմտյան քաղաքակրթության միջնաբերդում: Դա ԱՄՆ նախագահ Թրամփի գլխավոր խորհրդական Սթիվ Բեննոնն է, ով ինքն իրեն հպարտությամբ բնորոշում է իբրեւ ՛՛լենինիստ՛՛: Այդ մարդու ներկայությունը Սպիտակ տանը շատ բան է բացատրում նախագահ Թրամփի գործողություններում, որոնք ոչ մի կերպ չեն կարողանում հասկանալ ու վերլուծել աշխարհի լավագույն քաղաքագետները: Նրանք պարզապես չեն ապրել հաղթանակած լենինիզմի երկրում, ինչպես մենք…

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply