ԿՈՐԵԱՅԻ ՈՐԲԵՐԸ ԵՎ ՀԱՅ ԳՈՂԵՐԸ

0
Անցած շաբաթվա միջազգային լրահոսի ամենանկատելի իրադարձություններից մեկն էր Սինգապուրի բազմամյա ղեկավար եւ տնտեսական հրաշքի հեղինակ Լի Քվան Յույի մահը: Հետամնած ազքատ կղզյակը համաշխարհային առեւտրի եւ հարստության կենտրոն դառձրած մարդն իսկապես արժանի է հիացմունքի, իբրեւ աշխարհի վերջին հանճարեղ քաղաքական առաջնորդներից մեկը: Կարելի է ասել, որ նրա հետ ավարտվել է քաղաքական հսկաների դարաշրջանը: Սակայն մեզ համար ոչ պակաս կարեւոր է եւ ուսանելի ոչ միայն ԼիՔվան Յույի աննախադեպ փորձը, որը տարիներ առաջ հրապարակայնորեն մերժեց ՀՀ վարչապետ Տ.Սարգսյանը, այլ նաեւ ասիական մեկ այլ տնտեսական “վագռի”` Հարավային Կորեայի պատմությունը: Եւ պատճառն այն է, որ կորեական փորձը շատ ավելի նման է մեզ սպասվող եւ անխուսափելի թվացող ճանապարհին:
Հայերենում գրեթե մոռացված “Կորեայի որբը” արտահայտությունը գալիս է 60-ական թվականների սովետական քարոզչության կարծրատիպերից եւ նկարագրում էր աղքատության ծայրահեղ աստիճանը: Այսօր դժվար է հավատալ, սակայն կես դար առաջ Հարավային Կորեան զիջում էր անգամ Հյուսիսայինին իր կենսամակարդակով եւ տնտեսության զարգացությամբ, տապակվելով անվերջ զինվորական հեղաշրջումներում եւ անվերահսկելի կոռուպցիայում: Սակայն Պակ Չոն Հի անունով հերթական բռնապետը շատերի համար անսպասելիորեն որոշեց հանրային շահը վեր դասել անձնական հարստությունից եւ 60-ականների կեսերին Հարավային Կորեան արձանագրեց աննախադեպ թռիչքային տնտեսական վերելք: Հրավիրելով արեւմտյան ներդրումներ եւ կոշտ ձեռքով ճնշելով պաշտոնյաների կաշառակերությունը, Պակ Չոն Հին մի քանի տարում բուծեց սեփականատերերի ու անհատ ձեռներեցների մի ամբողջ դասակարգ, որը հիմնեց Սամսունգ, ԿԻԱ, Էլ Ջի կոռպոռացիաները` կորեական տնտեսության շարժիչ ուժը: Նման հեղափոխական փոփոխությունները բերեցին հասարակության կտրուկ ազատականացմանը եւ ժողովրդավարության պահանջներին, որոնք դիմադրություն առաջացրեցին ռազմական շրջանակներում: 1979 թվականին Պակ Չոն Հին սպանվեց եւ իշխանության եկան գեներալներ Չոն Դու Հվանն ու Ռո Դե Ուն: Ութ տարի շարունակվում էր ռազմական բռնապետության խրախճանքը, որն անչափ դանդաղեցրել էր երկրի զարգացումը եւ անտանելի էր դառձել բնակչության համար: 1987 թվականին միլիոնավոր մարդիկ դուրս եկան բողոքի ցույցերի, որոնց արդյունքում զինվորական խունտան ստիպված էր նահանջել ու երկում անցան ժողովրդավարական ազատ ընտրություններ: Երկու բռնակալները ձերբակալվեցին: Երկիրը շարունակեց իր վերելքը: Կորեան արդեն ոչ ոք չեր անվանում Հարավային, քանզի երկրի հյուսիսային մասը գրեթե անհայտացել էր աշխարհի քարտեզից, վերածվելով հսկայական սովետական համակենտրոնացման ճամբարի, մինչդեռ հարավը փոխարինում էր Ճապոնիան եւ մրցում էր Չինաստանի հետ իր տնտեսական հզորությամբ: Միայն “Սամսունգի” շրջանառությունն այսօր գերազանցում է ողջ Ռուսական Դաշնության պետական բյուջեն: Եւ ահա 1997 թվականին կատարվեց բավական անսպասելի մի բան` կաշառակերության եւ բռնությունների համար ցմահ բանտարկված Չոն Դու Հվանը բաց նամակ գրեց երկրի Գերագույն դատախազին, խնդրելով… գնդակահարել նրան: Նախկին բռնապետը բացատրեց իր պորտկումը խղճի խայցերով, քանի որ գիտակցեց, թե ինչպիսի վնաս է հասցրել հարազատ ազգին ու պետությանը մի ամբողջ տասնամյակ խլելով Կորեայից իր ագահության ու իշխանատենչության պատճառով: Սա առանցքային եւ պատմական պահ էր “կորեական հրաշքի” ողջ պատմության մեջ, որն ինձ թվում է առավել ուսանելի հենց մեզ համար: Ու թեեւ դժվար է հավատալ եւ հույս փայփայել մեր տնաբուծ բռնակալների խղճի անսպասելի արդնացման վերաբերյալ, այս պատմությունն ունի նույնքան հետաքրքիր շարունակություն: Սույն թվականի մարտի սկզբին ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հայտնել է նոխկին կորեական բռնակալներ Ռո Դե Ույի եւ Չոն Դու Հվանի գաղտնի բանկային հաշիվների առկայության մասին, որոնցից յուրաքանչյուրը կազմում է մեկ միլիարդ դոլարից ավելի: ԱՄՆ պատրաստություն է հայտնել համագործակցել Կորեայի Հանրապետության հետ գողացված գումարները երկրին վերադարձնելու գործում եւ արդեն կատարել է առաջին իրավական գործողությունները այդ ուղղությամբ, փոխանցելով Սեուլին 27,5 միլիոն դոլար Չոն Դու Հվանի անձնական հաշվից:
Հայտնի է, որ նման փորձ ԱՄՆ արդարադատությունն ունի առնվազն մեկ բարձրաստիճան եւ առ այսօր գործող հայ պաշտոնյայի` նախկին բնապահպանության նախարար, այժմ ԱԺ ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ, խոշոր հանքատեր ու օլիգարխ Վարդան Այվազյանի վերաբերյալ: Նրանից Նյու Յորքի դատարանը պահանջում է շուրջ 37 միլիոն դոլարի տուգանք` ամերիկյան ընկերությանը դրամաշորթելու համար: Դատական արձանագրության մեջ ամերիկյան բարեխճությամբ նշված են Այվազյանի սեփականությունը Երեւանում, Չարենցավանում եւ անձնական հաշվեհամարը… Բերմուդյան կղզիների HSBC բանկում:  Եւ Այվազյանը հազիվ թե միակ կամ գոնե ամենաբարձրաստիճան հայ պաշտոնյան կամ օլիգարխն է, ով արեւմտյան բանկերում է պահում Հայաստանից գողացված հարստությունը:
Այնպես որ նախկին բռնապետներին ու օլիգարխներին “Կորեայի որբ” դառձնելու հենց կորեական փորձը ոչ պակաս ուսանելի է հայ հանրության համար, քան Սինգապուրի տնտեսական հրաշքը:
(լուսանկարում` նախկին բռնապետ Չոն Դու Հվանը 2000 թ.)
Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply