ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՊԱՀԸ` ԳՅՈՒՄՐԻԻՑ ՄԻՆՉԵՎ ՆԻՑ

0

Նույն օրը երկու իրար հետ արտաքուստ կապ չունեցող իրադարձություններ են կատարվել այս փոքր աշխարհում, որոնք իրականում սերտորեն շաղկապված են: Հեռավոր ու երանելի Նիցում հերթական իսլամական ահաբեկիչը Ֆրանսիայի ազգային տոնի առիթով անցնող շքերթի ժամանակ սպանել է ութսուն անմեղ հոգի: Իսկ Երեւանում վարձու դավաճանները արդեն անթաքուն հրավիրում են Հայաստան ռուս ՛՛խաղաղապահ՛՛ զորքը: Ինձ կասեն, որ այստեղ որեւե կապ տեսնելը՝ հիվանդ երեւակայության արդյունք է: Իսկ ես կասեմ, որ չտեսնել այս կապը՝ արդյունք է քաղաքական ու մտավոր տկարության:
Ռուսական բոլշեւիզմը եւ իսլամական ահաբեկչությունը ծնվեցին միաժամանակ եւ նրանց բեղմնավոր համագործակցության առաջին իսկ զոհն ու թիրախը ընտրվել էր հենց Հայաստանն ու հայությունը: Եւ բոլորովին պատահական չէ, որ այս երկու հրեշների ՛՛հարսանիքի՛՛ վայրը ընտրվել էր Բաքուն՝ նորաթուխ սովետական Ադրբեջանի մայրաքաղաքը, որտեղ 1920 թ. սեպտեմբերին կայացավ ՛՛Արեւելքի ժողովուրդների 1-ին համագումարը՛՛, ուր պատվավոր հյուրի եւ պատգամավորի կարգավիչակով Մոսկվայից ժամանեց հայերի դահիճ Էնվերը, ի միջի այլոց բոլշեւկ առաջնորդներ Ռադեկի, Զինովյեւի, Բուխարինի ու…Միկոյանի հետ նույն երկաթուղային վագոնում: Ի թիվս այլ փաստաթղթերի Բաքվի համագումարը պատրաստել եւ տարածել էր մի դարակազմիկ գրքույք, որը կոչվում էր ՛՛Շարիքթի նախագիծ՛՛ եւ շարադրում էր կոմունիստական ուսմունքի եւ շարիաթի 15 հիմնական նմանություններն ու ընդհանրությունները: Մոոսկա վերադարնալուց հետո Բուխարինն ասել էր Լենինին՝ ՛՛Վլադիմիր Իլյիչ, մենք հրեշ ենք արդնացրել…՛՛ Միամիտը չհասկացավ, որ հենց դա էր բոլշեւիզմի նպատակը: Երկու ամիս անց, ի կատարում իսլամա-բոլշեւիկյան նախագծի նույն Բաքվից դեպի Երեւան շարժվեց ռուսական 11-րդ Կարմիր բանակը, զավթելով մեր Հայրենիքը եւ տապալելով Սեւ ծովից մինչեւ Պարսկաստան տարածվող Հայաստանի անգլո-ֆրանս-ամերիկյան քաղաքական ծրագիրը: Արյունաքամ աշխարհամարտից հյուծված Արեւմուտքը չմիջամտեց եւ միայն ապշած հետեւում էր, թե ինչպիսի ոգեւորությամբ էին առաջին հայ բոլշեւիկները հրավիրում իրենց երկիրը հոշոտող ու բաժանող ռուս եւ թուրք զավթիչներին:
Կրկնենք ու հիշենք՝ հենց Հայաստանի զավթումից եւ Ռուսաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի միջեւ բաշխումից սկսվեց առ այսօր շարունակվող ռուս-իսլամական, բոլշեւիկա-քեմալական սիրավեպը: Այդ պիղծ կենակցության հրեշավոր պտուղներն էին Մերձավոր Արեւելքի բոլոր դահիճներն ու բռնակալները՝ Աթաթյուրքից մինչեւ Սադամ Հուսեյն, Նասեռից ու Ասադից մինչեւ ՛՛Իսլամական պետոթյուն՛՛, Նարիմանովից ու Բաղիրովից մինչեւ հայր ու որդի Ալիեւները: Դրանք բոլորը Մոսկվայի փողերով ու զենքով են ծնվել ու սնվել: Դրանք բոլորն էլ կիսում են մարդատյաց բոլշեւիկյան-պանիսլամիաստական խենթ ցնորքը երկրի վրա բռնի ուժով իրենց պատկերացրած ՛՛դրախտը՛՛ կազմակերպելու մասին, անգամ եթե դրա համար մարդկության կեսը պետք է մորթել, իսկ մնացածներին մտցնել համակենտրոնացման ճամբարներ: Դուք վրդովվա՞ծ եք այս համեմատությունից եւ ոչ մի ընդհանուր բան չե՞ք տեսնում սովետական հեքիաթների եւ պանիսլամական ուսմունքի միջեւ՞… Կարդացեք ռուսական հեղափոխության լավագույն հեղինակներ Անդրեյ Պլատոնովի ու Իսահակ Բաբելի տասնամյակներով արգելված “Котлован”, “Чевенгур”, “Конармия” գլուխգործոցները: Դրանցում դուք կգտնեք նույն այսօրվա ԴԱԷՇ/ԻՍԻՊ-ի բոլոր վայրենի գաղափարներն ու կենցաղային մանրամասնությունները, ընդհուպ մինչեւ զանգվածային գլխատումներն ու հրկիզումները: Իսկ եթե դասական գրականությունը ձեզ չի համոզում՝ հիշեք, թե ինչպես էին ռուս զինվորները 1991 թ. գնդակահարում Գետաշենի ու Մարտունաշենի հայ բնակիչներին, իսկ հետո նույն արնոտված ձեռքերով բալ ու կերաս քաղում սպանվածների այգիներում ու հիանում դրանց քաղցրությամբ: Չե՞ք հիշում՝ դա պատմում էին նկուղներում թաքնված եւ հրաշքով ողջ մնացած հայ երեխաները: Արդյո՞ք դա շատ է տարբերովում 1915 թվի Եղեռնի մղձավանջներից: Կամ էլ 2015 թվի ռուս զինվոր Պերմյակովի ՛՛սխրանքից՛՛, որը գնդակահարեց ու մորթեց յոթ հայի, այդ թվում երկու մանուկների, քանի որ ՛՛ծառավ էր եւ ջուր էր ուզում խմել, նրանք էլ խանգարեցին…՛՛
Սա նույն հրեշի երկու գլուխներն են, նույն վիշապի երկու երախներն են, որոնց արանքում մենք տառապում ենք հարյուր տարի շարունակ: Պատահական չէ, որ Հայոց Եղեռնի հարյուրամյակին Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հենց ռուսական բոլշեւիզմն էր հիշատակել դարի երեք աղետների թվում: Պատահական չէ, որ Արեւմուտքի նոր պաշտպանական տեսլականը ռուսական ծավալապաշտության սպառնալիքը միավորում է իսլամական ահաբեկչության հետ: Եւ կրկին Հայաստանն է ճաշակում ռուս-թրքական մերձեցման դառը պտուղները՝ 1921 թ. մարտի Մոսկովյան պայմանագրից մինչեւ 2016 թ. ապրիլյան հարձակումը: Եւ կրկին հայ վերջին բոլշեւիկները՝ ԱԺ-ից ու Բ-26-ից, ՛՛Նորավանքից՛՛ ու ԱԱԾ-ից հրավիրում են ռուս չեկիստներին Հայաստանը զավթելու, բռնաբարելու եւ բաժանելու համար… Իսկ ռուսական 11-րդ բանակը ոչ մի տեղ էլ չի գնացել, այն հարյուր տարի մնացել է Գյումրիում, պարզապես փոխել է ցուցանակը եւ այժմ կոչվում է ՌԴ ՊՆ 102-րդ ռազմաբազա:
Կասեք՝ իսկ ի՞նչ կապ ունի այստեղ Նիցը: Մի՞թե դեռ չհասկացաք: 1920 թվին Ստամբուլից Մոսկվա, իսկ հետո Բաքու եկած Էնվերը դա հասկացավ անմիջապես: Մենք այսոր քաղաքակիրթ աշխարհի հետ պատիվ ունենք ՛՛կիսելու՛՛ նույն թշնամու, մենք դիմակայում ենք նույն հրեշին՝ բոլշեւկ-պանիսլամական ահաբեկչությանը: 1950-ական թվականներից սկսված Մերձավոր Արեւելքի անվերջանալի պատերազմները բոլորն էլ ծնվում ու սնվում էին սովետական ԿԳԲ-ի ջանքերով: 1979 թ.Աֆղանստան սովետական ներխուժումից եւ այնտեղ մեկ միլիոն բնակիչ ոչնացնելուց սկսվել էր իսլամական ահաբեկչության նոր ալիքը: 1992-1994 թթ. նույն աֆղան մուջահեդները, ռուս եւ չեչեն վարձկանների հետ կողք-կողքի կռվում էին մեր դեմ Արցախում եւ այսպես էլ, կողք-կողքի թաղվեցին այնտեղ: 1999 թ. հոկտեմբերի 27-ի երեանյան սպանդը հայ ֆանատիկների ձեռքերով կազմակերպել էին ռուսական հատուկ ծառայությունները, ինչը հաստատել էլ Լոնդոնում թունավորված նախկին չեկիստ Լիտվինենկոն: Բոստոնի 2015 թ. մարաթոնը պայթեցողները՝ չեչեն երկու եղբայր Ցարնաեւներն էին, որոնք վերահսկվում էին ռուսական հատուկ ծառայությունների կողմից: Փարիզի ու Քյոլնի, Սան Բերնարդինոյի եւ Նիցի ահաբեկչություններում ուշ թե շուտ անխուսափելիորեն գտնվում է Կրեմլի ու ԿԳԲ-ի արյունոտ հետքը: Աշխարհը քաոսի, դժոխքի, սպանդանոցի վերածելու ռազմավարական գերխնդիրը միավորում է ռուս բոլշեւիկներին եւ թուրք ու իսլամական ահաբեկիչներին տասնամյակներ շարունակ: Դա մեր ողբերգությունն է, բայց դա նաեւ փրկվելու մեր հնարավորությունն է, քանի որ մենք կարող ենք ու պարտավոր ենք դաշնակցել քաղաքակիրթ ու հզոր պետությունների հետ ընդդեմ ընդհանուր թշնամու:
Սակայն մինչեւ դա իրականանա, մենք դեռ պետք է ներքին թշնամիների ու դավաճանների ատամները հաշվենք ու պոկենք մեկ առ մեկ: Նրանք այսօր արդեն չեն էլ թաքնվում եւ բարձրաձայն կանչում են իրենց տիրոջը՝ մեզ ստրկացնելու ու ոչնչացնելու հորդորով: Նրանց անուններն ու դեմքերը հայտնի են: Սա ճշմարտության պահ է՝ այսպես է ցլամարտում կոչվում այն ժամանակը, երբ մատադորը, շունչը պահած, բարձրացնում է թուրը եւ անշարժանում մի քանի վարկյանով՝ վերջին ճակատագրական հարվածից առաջ: Եթե նա վրիպի՝ ցուլը հասցնելու է խոցել նրան իր մահաբեր պոզերով:
Եթե մենք վրիպենք՝ հրեշը սատկելուց առաջ հասցնելու է ոչնչացնել մեր երկիրն եւ պետությունը:
Պահը չի կարելի կորցնել:

(Լուսանկարում՝ Բաքու, 1920 թ. սեպտեմբեր, Արեւելքի ժողովուրդների 1-ին համագումար: Զինովյեւը, Ռադեկը եւ Էնվերը ամբիոնի վրա)

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply