ՆՈՒՆՅԵՍԸ ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿ ՎԵՐՑՐԵՑ ԹՐԱՄՓԻՑ

0
Նրանք, ովքեր կարդում են գրառումներս, կհիշեն, որ մի քանի օր առաջ ես արդեն տպագրել էի կոնգրեսական Նունյեսի լուսանկարը սրճի բաժակը ձեռքին, եւ ենթադրել էի, որ սրճելուց հետո նա ստիպված կլինի հեռանալ Թրամփի կապերը Ռուսասատնի հետ հետաքննող հանձնաժողովի նախագահի պաշտոնից: Մի քանի ժամ առաջ Նունյեսը կրկին երեւաց եւ կրկին սրճի բաժակով, սակայն հաստատեց մեր ենթադրությունները եւ հայտարարեց ինքնաբացարկի մասին, վկայակոչելով մեղադրանքները սեփական հասցեին, որոնք նա չի ընդունում, թեեւ հասկանում է, որ նման պայմաններում իրավունք չունի շարունակել աշխատանքը: Սա բոլորովին էլ մարգարեություն չէ՝ պարզապես այսպես է աշխատում ԱՄՆ քաղաքական համակարգը, որտեղ պարկեշտության օրենքները ոչ պակաս կարեւոր են, քան քրեականները:
Նունյեսի պաշտոնը զբաղեցնելու է մեկ այլ հանրապետական կոնգրեսմեն Մայքլ Քոնուէյը: Սա նշանակում է, որ Թրամփ-Պուծին կապի հետաքննությունը վերսկսվելու է նոր թափով: Համենայնդեպս, դա համոզված պնդում է Ադամ Շիֆֆը, որն երեկ հասցրեց նաեւ պահանջ ներկայացնել ԱՄՆ ֆինանսական օգնությունն ավելացնել ՀՀ եւ Արցախի համար: Այսպիսին էր չորեքշաբթի օրը Վաշինգթոնում:
Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply