ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է ՊԱՏԵՐԱԶՄ: ԵՐՐՈՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆԸ

0

Ահա եւ եկավ հունվարի 29-ը, ԱՄՆ ֆինանսների նախարարության ՛՛կրեմլյան զեկույցի՛՛ կամ այլ կերպ ասած ՛՛Պուծինի ցուցակի՛՛ հրապարակման երկար սպասված օրը: Ցուցակն այդ աննախադեպ է: Հարցն այն չէ, որ դրանում տեղ գտան միանգամից 210 բարձրաստիճան ռուս պաշտոնյաներ եւ միլիարդատեր-օլիգարխները: Խնդիրն այն է, որ աշխարհի ամենամեծ երկրի ողջ իշխանական բուրգը՝ կառավարությունից մինչեւ խորհրդարանի ղեկավարություն, հայտնվել է միջազգային օրենքից դուրս: Մեկնաբանությունների պակաս չկա, սակայն ոչ ոք, կարծես, չի նկատել ամենակարեւորը՝ սա փաստացի պատերազմի հայտարարություն է: Ավելին, սա  Երրորդ համաշխարհային պատերազմ է, եթե նկատի առնել, որ մարտահրավերը գալիս է ԱՄՆ-ից իսկ նրա արեւմտյան բոլոր դաշնակիցները կամա թե ակամա պարտավորված են ենթարկվել հայտարարված տնտեսական պատժամիջոցներին:

Նման բան արվել էր միայն Սադդամ Հուսեյնի, Ղադդաֆիի եւ Կիմ Չեն Ինի նկատմամբ, սակայն Ռուսաստանն իր ողջ պատմության ընթացքում դեռ երբեք չի ենթարկվել այսպսիսի ստորացուցիչ եւ ծանր պատժի: Այս ցուցակը հավասարեցնում է ռուսաստանը Հյուսիսային Կորեայի հետ:

Բնականաբար, այդ հրապարակումը դարձել է համաշխարհային լրատվության գլխավոր թեմա: Իրենց առաջին մեկնաբանությունն են տվել նաեւ ցուցակի մեջ ընդգրկված մարդիկ: Այսպես, Պուծինն անգամ փորձել է կատակել, ասելով, որ ՛՛վիրավորական է՛՛ իր ազգանվան բացակայությունը ցուցակում: Ոմանք աքլորանում ու հեգնում են պատժամիջոցները: Վերլուծաբանները քննարկում են, թե ինչու այս մի ազգանունը ցուցակում կա, իսկ այն մեկը ոչ: Շատերը թերահավատ են պատժամիջոցների արդյունավետության վերաբերյալ, ասելով, որ Ռուսաստանն ունի բավականաչափ նավթ, գազ, ոսկի, անտառ, ադամանդ եւ հող, որպեսզի դիմանա ցանկացած շրջապատմանը:

Ի՞նչ կարելի է ասել: Բանկերը հաճախ սնանկանում են ոչ թե դրանց սեյֆերում փողի բացակայության պատճառով, այլ մեկ-երկու հեղինակավոր թերթերի կամ փորձագետների բացասական կարծիքի կան քննադատության հետեւանքով: Տնտեսության մեջ կարեւոր է ոչ թե ածուխի քանակությունը ընդերքում, այլ բարի համբավը բորսաներում: Իսկ ԱՄՆ ՛՛սեւ ցուցակը՛՛ հենց այդ համբավը ոչնչացնող փաստաթուղթ է: Պուծինյան Ռուսաստանը հայտարարված է վարակիչ համաճարակի գոտի, իր բանկերով, ընդերքով, նավթով ու գազով հանդերձ:  Սա պատերազմ է եւ այդ պատերազմում գլխավոր զենքը ոչ թե տանկերն են, այլկ բանկերը: Իսկ այս ոլորտում Ռուսաստանը չունի փրկվելու ոչ մի շանս: Ինչպես նաեւ նրան ապավինող անհատներն ու պետությունները:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply