“ՍԱՄՍՈՒՆԳԻ՛՛ ՆԱԽԱԳԱՀԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ Է ԿՈՌՈՊՑԻԱՅԻ ՀԱՄԱՐ

0

Հարավային Կորեայի խոշորագույն արտադրող ՛՛Սամսունգ՛՛ հռչակավոր ընկերության նախագահ Լի Ջե Յոնը ձերբակալված է կոռուպցիայի մեղադրանքով: Երկրի գլխավոր դատախազի պնդմամբ, ՛՛Սամսունգը՛՛ 36 միլիոն դոլարի կաշառք է տրամադրել Կորեայի նախկին նախագահ Պակ Ջոն Հյուի ընտանիքին հարկային եւ ֆինանսական արտոնությունների դիմաց: Նախագահ Պակը ենթարկվել էր իմփիչմենթի կաշառակերության պատճառով, սակայն ՛՛Սամսունգի՛՛ ղեկավարությանը մինջեւ հիմա հաջողվում էր խուսափել բանտից, մինչեւ որ զանգվածային բողոքները ստիպեցին Կորեայի նոր իշխանություններին վերադարձնել գործը դատարան:
՛՛Սամսունգին՛՛ հետապնդում են սկանդալներն ու անհաջողությունները մի քանի տարի շարունակ: Ընկերությունը ստիպված էր մեկ միլիարդ դոլար տուգանք վճարել ՛՛Էփլ՛՛ կորպորացիային տեխնոլոգիաներն ապօրինի կրկնօրինակելու պատճառով: Կորեական հսկայի նորագույն հեռախոսի անսարքություններից հետո ընկերության նախագահի բանտարկությունը մեծ հարված է հասցնում երկրի առաջատար արդյունաբերողի համբավին եւ եկամուտներին, սակայն Հարավային Կորեայի հասարակությունը համարում է օրենքը բոլոր շահարկումներից ու շահերց վեր:

To support this site financially please use this account: 1570012863660101, Ameriabank, Yerevan, SWIFT ARMIAM22, Tigran Khzmalyan. The intermediary SWIFT is Deutsche Bank, Americas, New York, BKTRUS33

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply