ՍՊԻՏԱԿ ՏԱՆ ՍԵՎ ՕՐԵՐԸ

0

Այժմ ԱՄՆ-ում բավական հետաքրքիր պահ է հասունանում, երբ հանրապետականներն ու դեմոկրատները կարող են հանկարց փոխվել տեղերով Թրամփի հրաժարականի հարցում: Այսինքն, առաջինները կարող են շտապ նախաձեռնել հրաժարականը, իսկ վերջիններն ամեն կերպ դանդաղեցնել այդ գործընթացը: Պատճառը ներքաղաքական է՝ հանրապետական կուսակցույունն այժմ ունի աննախադեպ քանակական առավելություն իշխանության բոլոր ճյուղերում, սակայն 2018-ին ԱՄՆ-ում անցնելու են Կոնգրեսի ընտրությունները եւ Թրամփի սկանդալներից ու հանրապետականների անորոշությունից հոգնած ընտրողները կարող են ջաղջախիչ պարտության մատնել ՛՛Մեծ Հին Կուսակցությունը՛՛: Այդ պատճառով հանրապետականների ղեկավարությունը խուճապահար քննարկում է այժմ՝ արդյո՞ք ճիշտ չի լինի զոհաբերել անվերահսկելի Թրամփին հանուն կուսակցության գերագույն շահերի եւ իշխանության պահպանմանը: Հատկապես որ նման դեպքի համար Սահմանադրությունը նախատեսում է նախագահի պաշտոնի փոխանցումը փոխնագահ Մայքլ Պենսին: Մինչդեռ դեմոկրատները, իմ համեստ կարծիքով, շահագրգռված կլինեն ձգձգել Թրամփին ու հետեւաբար հանրապետական կուսակցությանը խայտաառակող ու վարկաբեկող հետաքննությունների ու լսումների գործընթացը մինչեւ 2018 թ. կոնգրեսական ընտրությունները, ՛՛զոհաբերելով՛՛ Թրամփի անմիջական հրաժարականը եւ ձեռք բերելով առավելություն հանրապետականների հանդեպ, այսինքն միանգամից երկու թիրախ խբելով մեկ հարվածից: Առայժմ Թրամփի իշխանության ամեն մի օրն ավելացնում է հանրապետականների խնդիրները՝ հետեւաբար մեծացնում է դեմոկրատների հաղթանակի շանսերը: Ինչպես վերջերս ՛՛թվիթերում՛՛ գրեց ԱՄՆ դեսպանը Քաթարում՝ ՛՛Ես ամեն առավոտ արդնանում են սարսափով՝ Վաշինգթոնից հերթական սկանդալ սպասելիս, որը պարտավոր եմ լինելու բացատրել եւ արդարացնել՛՛: Նման պայմաններում աշխարհի ամենահզոր պետությունը երկար մնալ չի կարող:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply