ՎԱՇԻՆԳԹՈՆՈՒՄ ՃԱՔ Է ԱՌԱՋԱՑԵԼ

0

Մինչդեռ փոխնախագահ Պենսը հանգստացնում եւ հավաստիացնում էր եւրոպացիներին Մյունխենում, հայտարարելով որ ԱՄՆ-ը հավատարիմ են ՆԱՏՕ-ին եւ իրենց պարտավորություններին դաշնակիցների հանդեպ, Թրամփի ռազմավարական հարցերով խորհրդական Սթիվ Բեննոնը ճիշտ հակառակն էր ասում ԱՄՆ-ում Գերմանիայի դեսպանին: Իրեն ՛՛լենինիստ՛՛ հռչակող եւ ծայրահեղ ռասիստական հայացքներով հայտնի Բեննոնը խրախուսում է ԵՄ փլուզման կողմնակիցնեին եւ քարոզում է ԱՄՆ-ի մեկուսացումը: Ռեյթեր գործակալությունը փոխանցում է Գերմանական եւ Ֆրանսիական արտգործնախարարների անհանգստության մասին այս կապակցությամբ: Հատկապես ակնառու է եւ զավեշտալի նման իրավիճակում ԱՄՆ Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի լռությունն ու բացակայությունը ոչ միայն Մյունխենում, այլ նաեւ քաղաքական այս ծմորումներում ընդհանրապես:
Փաստորեն,Սպիտակ տան մեջ քաղաքական ճաք է առաջացել, որի մի կողմից կանգանծ է նախագահ Թրամփը, Պետքարտուղար Թիլերսոնը, գլխավոր խորհրդական Բեննոնը, մյուս կողմից կարծես թե տեղ են զբաղեցնում փոխնախագահ Պենսը, Պենտագոնի նոր ղեկավար Մաթիսը, անվտանգության հարցերով նոր խորհրդական ՄքՄասթերը… Եթե ճաքն այդ խորանա, դրա մեջ կարող է ընկնել ոչ միայն ներկայիս վարչախումբը:

To support this site financially please use this account: 1570012863660101, Ameriabank, Yerevan, SWIFT ARMIAM22, Tigran Khzmalyan. The intermediary SWIFT is Deutsche Bank, Americas, New York, BKTRUS33

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply