ՓԱՐԻԶՆ ՈՒ ՍԵՐԺԸ` Ո՞Վ Է ԱՎԵԼԻ ՀԱՎԵՐԺ

0

Սերժ Սարգսյանը մոմ վառեց Օգյուստ Ռոդենի կերտած ֆրանսիացի մոռացված նկարիչ Ժան-Բատիստ Լեպաժի արձանի առաջ: Այդ արձանն է գտնվում Ֆրանսիայի անվան հրապարակի կենտրոնում, Երեւավի Օպերայի դիմաց, այսինքն մեր մայրաքաղաքի սրտում: Այսինքն, Ֆրանսիան մեր սրտում է եւ Փարիզի վերքերը մեր ցավն է՝ դա էր նշանակում այս մոմավառությունը: Իսկապես՝ Սերժ Սարգսյանը մոմավառություն չկազմակերպեց Եգիպտոսում կործանված ռուսական ինքնաթիռի զոհերի հիշատակին, որոնց թիվն ավելի մեծ էր, քան փարիզեցիներինը: Նշանակու՞մ է դա արդյոք Սերժ Սարգսյանի թաքնված արեւմտամետության դրսեւորում: Իհարկե ոչ: Սերժ Սարգսյանը հասկացել է այլ բան՝ Փարիզի երկրորդ ահաբեկությունը մեկ տարում ունենալու է լրջագույն հետեւանքներ ոչ միայն Եւրոպայի ու Միջին Արեւելքի, այլ նաեւ Ռուսաստանի եւ Հայաստանի, ավելի ճիշտ Պուծինի եւ նրա, Սերժ Սարգսյանի անձնական իշխանության համար: Ո՞րն են այդ հետեւանքները:

Դրանցից առաջինի մասին օրերս բարձրաձայնեց Արեւմուտքի իրական հոգեւոր առաջնորդ հանդիսացող Հռոմի Պապ Ֆրացիսկոսը, որն անվանեց փարիզյան ողբերգությունն Երրորդ համաշխարհային պատերազմի մաս: Եթե երկու տարի առաջ, Ուկրաինայի ճգնաժամի վերաբերյալ խոսվում էր Սառը պատերազմի վերսկսման մասին եւ շատերը ժխտում էին դա, ապա այսօր Վատիկանն ասաց անգամ ավելին: Համաշխարհային պատերազմների յուրահատկությունն է այն, որ ոչ մի պետություն չի կարող պահպանել չեզոքությունը, անգամ Շվեյցարիան: Հայաստանն այս առումով հայտնվել է ահավոր վիճակում, կատարելով ողբերգական սխալ ընտրություն: Սերժ Սարգսյանը մնացել է համաշխարհային վտարանդի, ռուս նախագահ Պուծինի վերջին դաշնակիցներից մեկը: Եւ ահա Փարիզի ահաբեկչությունը հանկարծ հույս է ներշնչել Պուծինին, որ ստեղծված խառնաշփոթի մեջ հնարավոր կլինի սղոսկել ու դուրս պրծնել թալակից: Սերժը նույնպես հասկացավ դա եւ ես հանդգնում եմ ենթադրել, որ Ժան-Բատիստ Լեպաժի արձանին մոմ դնելով, նա մտածում էր ոչ միայն փարիզյան պայթյունների անմեղ զոհերի մասին:

Չգիտեմ, արդյոք Սերժը սիրում է Փարիզն այնպես, ինչպես դուք եք այն սիրում, բայց ակնհայտ է, որ Փարիզը Սերժին չի սիրում: Թերեւս, այս մարդն իր կյանքի ամենածանր ու նվասատցուցիչ պահերից մեկն էր ապրել հենց Փարիզում, որտեղ ֆրանսահայության զայրացած բազմությունը բողոքում էր տխրահռչակ հայ-թուրքական արձանագրությունների դեմ եւ փարիզյան ոստիկանների շղթայից այն կողն ձեռքի տակ ընկած ամեն ինչ շպրտում էր Սերժի ուղղությամբ, թույլ չտալու համար նրան մոտենալ Կոմիտասի արձանին:

Երեւանում Լեպաժի ռոդենյան արձանի մոտ մոմեր ու ծաղիկներ էին դնում մռայլ լռությամբ: Ի՞նչ է մտածոմ Հայաստանի թվով երրորդ ամենամիայնակ մարդն այսօր իր արածի ու չարածի եւ մեզ բոլորիս սպասվող իրադարձությունների մասին: Ռուս ՛՛համակարգային՛՛ վերլուծաբանները փարիզյան պայթյունների մյուս օրն իսկ հասկացան ու սկսեցին սպասարկել Պուծինի նոր նախագիծը: Բանն այն է, որ ամեն տեղից վռնդված ռուս առաջնորդը կարող է միջազգային հանրության կառույցներ վերադարնալ միայն այն դեպքում, եթե աշխարհում նրանից էլ ավելի մեծ վտանգ ու վնաս հայտնվի: Ինչպես պաշտոնապես արձանագրեցին վերջերս ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի ղեկավարները, այդպիսի համաշխարհային սպառնալիքներն են այսօր երկուսը՝ Ռուսաստանն ու ԴԱԵՇ-ը (”իսլամական պետության՛՛ արաբական հապավում): Աֆրիկյան Էբոլա վարակն այլեւ այս սեւ ցուցակից վերացված է բժիշկների ջանքերով: Ուստի Պուծինի գերխնդիրն էր ցուցակում իրենից մի տող առաջ թողնել ջիհադականներին, որպեսզի հնարավոր լինի առաջարկել սեփական ծառայությունները դրանց դեմ ընդհանուր պայքարում: Այսպես եղավ յոթանասունհինգ տարի առաջ, երբ ստալինյան ԽՍՀՄ-ից սարսափող աշխարհն ընդունեց, որ հիտլերյան Գերմանիան էլ ավելի մեծ պատուհաս է եւ Չերչիլն ասաց. ՛՛Եթե Հիտլերը հարձակվի դժոխքի վրա, ես նրա դեմ դաշինք կկնքեմ անգամ սատանայի հետ՛՛: Այսօր սատանայի դերի համար մրցությում ԴԱԵՇ-ն առաջ է անցել Պուծինից եւ վերջինս հաճույքով զիջում է նրան դափնիները:

Ի՞նչ է սա նշանակում մեզ համար: Նույնը, ինչ ստալինյան ԽՍՀՄ-ի ետպատերազմյան հաղթարշավը նշանակում էր Արեւելյան Եւրոպայի համար՝ զավթում եւ ստրկություն: Ավելի կոնկրետ՝ Սերժ Սարգսյանի եւ նրա գրպանային հհկ-ական օլիգարխիայի իշխանության ամրապնդում անհայտ ժամկետով: Ու եթե այսօր Հայաստանը նման է 1940 թ. օկուպացված Ֆրանսիային, դրա կոլաբարացիոնիստ գաղութային ու գերամանամետ կարավարությամբ, ապա նման զարգացման դեպքում Հայաստանը նմանվելու է սովետական տանկերով բռնաբարված 1968 թ. Չեխոսլովակիային կամ 1956 թ. Հունգարիային, կամ էլ հենց ինքն իրեն՝ 1921 թվականին, Ռուսաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի միջեւ բաժանված ու ոչնչացված մի աննշան հողակտորի:

Եթե Արեւմուտքն իսկապես ընդունի Պուծինի ծառայությունները եւ հանուն քաղաքական գերագույն նպատակների համաձայնվի նրա իշխանության երկարաձգմանը՝ մենք ստանալու ենք ՛՛հավերժ Սերժ՛՛, իր ՛՛նոր սահմանադրությամբ՛՛, իր խայտառակ ու տգետ նազիր-վեզիրներով, իր ռսահպատակ վարչախմբով ու ԿԳԲ-ածին կուսակցություններով: Հայաստանի բնակչությունը շարունակելու է արտագաղթել, Արցախ կմտնեն պերմյակովների գումարտակներ, Թուրքիան կբացի սահմանները, լցնելով Լֆիկի Փակ շուկան իր էժանագին աղբով: Մենք պարտվելու ենք Արցախյան հաղթանակից հետո, ինչպես Բաթումում պարտվեցինք Սարդարապատի հաղթանակից հետո:

Ես յոթ տարի առաջ ֆիլմ էի արել այդ առիթով՝ ՛՛Սարդարապատ deja vu”,  զգուշացնելով կրկնության վտանգի մասին: Այլեւս ֆիլմ չեմ անելու: Այսուհետ դիտելու եք միայն ռուսական ու թուրքական սերիալներ, երեւի անգամ առանց հայկական թարգմանության:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply