ՔԻՄ ՔԱՐՏԱՇՅԱՆԸ` ԱՄՆ ԱՌԱՋԻՆ ՏԻԿԻ՞Ն

0

Հայտնի ռեփ-երգիչ Կանյե Ուէսթը կառաջադրի իր թեկնածությունը ԱՄՆ նախագահի 2020 թ. ընտրություններում: Այդ մասին նա հայտարարեց կիրակի երեկոյան Հոլիվուդում անցած «Գռեմի» երաժշտական մրցանակաբաշխության ընթացքում:

Նման վայրերում շատ բաներ են ասվում կատակով և լուրջ, սակայն հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի ֆաշիստական քարոզի հաջողության պայմաններում այլևս ոչ մի բան բացառել պետք չէ, առավելևս, որ Հոլիվուդն արդեն տվել է ԱՄՆ-ին մի  նախագահ՝ նախկին դերասան Ռոնալդ Ռեյգանին:

Եթե պարոն Ուեսթը իսկապես առաջադրվի որպես թեկնածու, ապա ԱՄՆ Առաջին Տիկին կարող է դառնալ հռչակավոր Քիմ Քարտաշյանը: Այս զույքի աներևակայելի քաղաքական ներուժը երևաց այս տարի Երևանում, որտեղ նրանք երկու օրում ավելի շատ երկրպագու և ազդեցություն ձեռք բերեցին, քան բոլոր հայկական կուսակցությունները միասին վերցրած:

Ես աչքովս տեսել եմ Լոս Անջելեսում երեք փողոցների երկարությամբ մի հերթ, որում օրերով կանգնում էին երիտասարդ ամերիկացիները՝ Քիմ Քարտաշյանի հետ լուսանկարվելու հույսով: Իսկ Քանյե Ուեսթն, ի միջի այլոց, ստացավ կիրակի օրը «ապագայի հեռանկարները բացահայտող» լավագույն կատարողի մրցանակ:

Կարապի լճում ջրված հայ ոստիկանների աչքը լույս…

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply