ՔԻՄ ՔԱՐՏԱՇՅԱՆԸ` ԱՄՆ ԱՌԱՋԻՆ ՏԻԿԻ՞Ն

0

Հայտնի ռեփ-երգիչ Կանյա Ուէսթը կառաջադրի իր թեկնածությունն ԱՄՆ նախագահի 2020 թ. ընտրություններում: Այդ մասին նա հայտարարեց կիրակի երեկոյան Հոլիվուդում անցած «Գռեմի» երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ: Նման վայրերում շատ բաներ են ասվում կատակով ու լուրջ, սակայն հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Դոնալդ Թրամփի ֆաշիստական քարոզներից հետո այլևս ոչ մի բան բացառել պետք չէ, առավելևս, որ Հոլիվուդն արդեն տվել էր ԱՄՆ-ին մի նախագահ՝ Ռոնալդ Ռեյգանին:

Եթե պարոն Ուեսթը իսկապես առաջադրվի որպես թեկնածու, ապա ԱՄՆ Առաջին Տիկին կարող է դառնալ հռչակավոր Քիմ Քարտաշյանը: Այս զույգի աներևակայելի քաղաքական ներուժը ցուցադրվեց այս տարի Երևանում, որտեղ նրանք երկու օրում ավելի շատ երկրպագու և ազդեցություն ձեռք բերեցին, քան բոլոր հայկական քաղաքական կուսակցությունները միասին վերցրած:

Ես աչքովս տեսել եմ Լոս Անջելեսում երեք փողոցների երկարությամբ մի հերթ, որում օրերով կանգնում էին երիտասարդ ամերիկացիները՝ Քիմ Քարտաշյանի հետ լուսանկարելու հույսով: Իսկ Քանյա Ուեսթն, ի միջի այլոց, ստացավ կիրակի օրը «ապագայի հեռանկարները բացահայտող» լավագույն կատարողի մրցանակ:

Կարապի լճում թռչված հայ ոստիկանների աչքը լույս:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply