ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳՈՒՄ ԵՎ ԽԱՅՏԱՌԱԿՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ

0

Ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը, որը բնորոշվում է որպես Երկրորդ Սառը Պատերազմ, պահանջում է բոլորից հստակ քաղաքական եւ քաղաքակրթական ընտրություն՝ իջնող ՛՛երկաթե վարագույրի՛՛ ո՞ր կողմից է հայտնվելու այս կամ այն պետությունը: Այս պայմաններում ՀՀ իշխանությունը կատարում է անթույլատրելի եւ հանցավոր սխալ, վտանգի ենթարկելով ու խայտարակելով երկիրը եւ նրա պետականությունը:
Ցուցադրելով միջազգային ատյաններում կեղծ եւ անբարոյական աջակցություն Ռուսաստանի արկածախնդիր եւ հակամարդկային քաղաքականությանը, քվեարկելով Մոսկվայի օգտին ՄԱԿ-ում եւ եվրոպական տարբեր կազմակերպություններում, ՀՀ իշխանությունը դարձնում է մեր երկիրը եւ ողջ հայությանը պուծինյան հանցավոր վարչախմբի պատանդ եւ հանցակից: Ռուսաստանի կողմից զանգվածային ոչնչացման զենքի կիրառումը Սիրիայում, ռուս հատուկ ծառայությունների միջազգային դավադրությունները, սպանությունները, տարբեր երկրներում հեղաշրջման եւ ապակայունացման փորձերը, հայության պատմական թշնամիների հետ Կրեմլի դաշնակցային հարաբերությունները՝ այդ ամենը ոչ միայն չի համապատասխանում, այլ հակասում է հայ ժողովրդի պետական եւ ազգային շահերին: Ուստի ՀՀ իշխանությունների արտահայտվող աջակցությունը Ռուսաստանի նման հանցավոր քաղաքականությանը հանդիսանում է դավաճանական, արկածախնդիր եւ վտանգավոր գործելակերպ: Ռուսական զորքերի եւ ռազմաբազաների առկայությունը ՀՀ տարածքում դարձնում է հայոց պետությունը ոչ միայն պատանդ, այլ նաեւ ուղիղ եւ անպաշտպան թիրախ Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ խորացող եւ սրվող հակամարտության պայմաններում: Ռուսական հատուկ ծառայությունների օգնությամբ ՀՀ-ում իշխանությունը զավթած եւ բռնության, կեղծիքների, կաշառքների ու հալածանքների միջոցով այն պահպանող վարչախումբը չի ներկայացնում եւ չի արտահայտում հայ ժողովրդի պետական եւ ազգային շահերը, չունենալով հասարակական աջակցություն եւ վստահություն: Հենց այսօրվա աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում առավել քան երբեւե ակնհայտ է դառնում ՀՀ վարչախմբի գաղութային ու խամաճիկային բնույթը, դրա ստորացուցիչ կախվածությունը Ռուսաստանի բռնապետական ռեժիմից: Եթե նախկինում դա արտահայտվում էր ՀՀ բնակչության կենսամակարդակի անկմամբ, քաղաքացիական ազատությունների բացակայությամբ եւ արտագաղթով, ապա ստեղծված իրավիճակում սա արդեն սպառնում է հայ ժողովրդի եւ հայոց պետականության բուն գոյությանը:

՛՛Եվրոպական ընտրություն՛՛ նախաձեռնությունը խստորեն դատապարտում է հայության անունից ընդունվող ցանկացած ապօրինի եւ մեզ խայտառակող աջակցության դրսեւորումը Ռուսաստանի հանցավոր գործողությունների վերաբերյալ, իբրեւ Հայաստանի գերագույն պետական ու ազգային շահերին հակասող, համամարդկային արժեքներին հակընթած, անթույլատրելի, վտանգավոր եւ կործանարար զարգացում:

 

 

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply