ԱՊԱՌՈՒՍԱՑՈՒՄԸ ՍԿՍՎԱԾ Է

0

Ահա եւ սկսվեց վերջին փուլը այն ՄԵծ Խաղի, որի ավարտից հետո Ռուսաստանը դադարելու է լինել գերտերություն եւ վերածվելու է տարածաշրջանային խոշոր, բայց թույլ ու քայքայվող երկիր: Ավելին, Ռուսաստանից շուտով կանջատվեն նախկինում զավթված տարածքներ եւ առաջինը պոկվելու է Հյուսիսային Կովկասը՝ Դաղստանն ու Չեչնիյան: Հայաստանի համար դա նշանակելու է երրորդ անկախացումը վերջին հարյուր տարիների ընթացքում: Սա հենց այն է, ինչի մասին մտածող մարդկանց մի փոքր խումբ տարիներ շարունակ զգուշացնում էր հայությանը: Ռուսաստանի դեմ է միացել ողջ քաղաքակիրթ աշխարհը՝ հենց այս րոպեներին Նյու-Յորքում անցնում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որտեղ Մեծ Բրիտանիան, ԱՄՆ, Ֆրանսիան միաձայն մեղադրում են Մոսկվային միջազգային ահաբեկրության համար:  Վերջին թունավորումները միայն առիթ են շատ ավելի ընդարձակ եզրահանգումների համար: Աշխարհը փոխվում է հենց այս րոպեներին մեր աչքի առաջ: Նման պահին լավ է չխոսել, այլ լռել, լսել ու մտածել: Միակ պատճառը, ինչու եմ ես հանդգնում միջամտել մեկնաբանություններով այն է, որ ազգակիցներիս մի ստվար զանգվածը դեռեւս կուրորեն ու անմեղսունակ կերպով շարունակում է պաշտպանել ռսական չարիքը եւ մարդկությանը սպառնալու դրա ՛՛իրավունքը՛՛: Սա ամենամեծ վիրավորանք է ոչ միայն մարդկային բանականությանը եւ համաշխարհային արժեքներին, այլ նաեւ մեր ազգային արժանապատվությանը եւ անթիվ նահատակներին: Ռուսաստանը հայերի դահիճն է եւ նրա դերը մեր ազգային ողբերգություններում ոչ պակաս է, եթե ոչ ավել քան Թուրքիայի: Արդարացնել եւ պաշտապանել սեփական դահիճներին՝ դա ստրկության ամենաստոր տեսակն է, դա անբուժելի վարակ է եւ բարոյական մահ: Շնորհակալ լինենք, որ մեր կյանքի ընթացքում երկրորդ անգամ, 1991 թվից հետո ականատեսն ու մասնակից ենք դառնում կարմիր վիշապի հոգեվարքի ու վախճանի: Նաեւ մեր սխալների ու թուլության պատճառով էր, որ հրեշը հարություն առավ եւ շարունակեց իր մահաբեր ոճրագործությունը վերջին քառորդ դարում: Բռունցքները սեղմենք եւ ողջ կրքով ու սրտով ցանկանանք որ այս անգամ վիշապը սատկի վերջնականապես: Հանուն մեր եւ ձեր ազատության:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply